26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ պարզ կլինի նոյեմբերի 29-ին

Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խորհրդարանական ձևաչափով բավական հաջողված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ ներկայացնելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում կատարված աշխատանքները: Նա նշեց, որ ՀՀ-ի պատվիրակությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվ շփումներ է իրականացնում խորհրդարանական վեհաժողովի տարբեր մակարդակներում:

Հարցին, թե արդյոք վեհաժողովի ընթացքում անդրադարձ եղել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին, Նահապետյանը պատասխանեց, որ այդպիսի հարց չի եղել օրակարգում, սակայն անհատական խոսակցություններում են արծարծել Մաքսային միությանն անդամակցելու հարցը:

՛՛Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը, խորհրդարանականներս ներկայացնելով տարբեր քաղաքական ուժեր` մեր մոտեցումները ներկայացրել ենք այս հարցի կապակցությամբ: Ոչ մի մտահոգություն չեմ տեսել, որ սա հակասելու է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց դա չի վատացնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները՛՛:

Պատվիրակության անդամ, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ չի հավատում, որ Մաքսային միությանն անդամակցությունն ի վերջո կկայանա:

Նահապետյանը հավելեց, որ իրենք պատրաստ են ստորագրել ԵՄ-ի հետ պայմանագիր, որքանով այն չի հակասի Մաքսային միությանն անդամակցելուն:

՛՛Կստորագրվի մի փաստաթղւղթ, որով կամրագրվի այն արդյունքը, որ մենք ունեցել ենք ԵՄ-ի հետ վերջին չորս տարիների ընթացքում: Հնարավոր է  փոխըմբռնման հուշագիր՛՛,-հավելեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանն անկախ ամեն ինչից մնում է  Արևելյան գործընկերության անդամ ու մասնակցելու է նոյեմբերի 29-ին կայանալիք Վիլնյուսյան գագաթաժողովին, իսկ թե ինչ կլինի այնտեղ, հենց այդ ժամանակ պարզ կդառնա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ