07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կասկածելի է

Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Սա հետաքրքիր քաղաքական միկրոգործընթաց է, որը, սակայն, մակրոգործընթացային ծավալներ ընդունելու հակումներ է դրսևորում: Ըստ մամուլի՝ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատ և հանդիպել քաղաքի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում ուշագրավ հայտարարություննր է արել, մասնավորապես, նշել է, որ որևէ մեկը չի կարող նրանց վախեցնել և ընտրություն պարտադրել: Ծառուկյանը ցույց է տվել իր վճռականությունը, ավելին՝ հավելել է, որ եթե օրենքը խախտեն, օրենքից դուրս գործեն, ապա իրենք կգործեն այլ կերպ: Ծառուկյանը, իհարկե, լավ գիտի, թե Արարատում ով է իրականում ազդում որոշումների ընդունման վրա, ով է ընդհանրապես “կառավարում”:

Այդուհանդերձ, նա թափանցիկ ակնարկ է հղում, որ ընտրությունների ընթացքին հետևելու է, և թույլ չի տալու ՀՀԿ-ին գործել այնպես, ինչպես կարող է: Ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդի այցը Արարատ և նման խոսքեր հնչեցնելը կարող է միջկուսակցական հարաբերությունների նոր մոդելյացիա ապահովել:

Բացի այդ, սույն հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, նաև մեսիջ է հղել նորանշանակ մարզպետին հնարավորինս չեզոքություն դրսևորել ընտրությունների նկատմամբ՝ դրանով ակնկալելով հնարավորությունների մի փոքր դուռ սեփական թեկնածուի համար: Գուցե ԲՀԿ-ն այս առիթն օգտագործում է ինտեգրվելու խոշոր քաղաքական գործընթացներին, որոնցից, կարծես, դուրս էր մնացել, և մուտքի առիթ չէր ստեղծվում:

Այն ժամանակ, եթե հաղթի ՀՀԿ թեկնածուն, ԲՀԿ-ն գործի կդնի իր քարոզչական ռեսուրսը և կբողոքարկի ընտրությունների օրինականությունը՝ այսպիսվ աստիճանաբար ձևավորելով, այսպես կոչված, սեփական մուտքի կոնյունկտուրան:

Այլապես, միանգամից ակտիվությունը քաղաքական դաշտում հաճախ կասկածելի է, այն դժվար է գտնում հանրային ընկալում: Այս ամենն ավելի որոշակի կդառնա քարոզարշավի ընթացքում և, հատկապես, ընտրություններից հետո:

Կասկածել

Արման Սահակյան քաղաքագետ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ