31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատամարտիկները գնացին “արձակուրդ”/լրացված/

Ազատության հրապարակում ավարտվեց ազատամարտիկների այս տարվա վերջին համահավաքը: Իր խոսքում ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը նշեց, որ հաջորդ համահավաքը կկայանա 2014թ-ի փետրվարին: Բայց մինչ այդ, իրենք կառավարությանը եւ անձամբ նախագահին “հանձնարարականներ” կտան: Մասնավորապես առաջինը նախագահի հրաժարականն է, եւ պահանջում են 2 ամսվա ընթացքում վերջ դնել իշխանություններին սերտաճած օլիգարխիկ համակարգի գործունեությանը: “Պահանջում ենք հաշվել ՊԵԿ-ի նախագահ […]

Շվեդիան լրտեսել է Ռուսաստանին ԱՄՆ-ի համար. Local

Շվեդիան օգնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը լրտեսել Ռուսաստանին, գրում է The Local-ը: Թերթի տեղեկություններով` ռուս քաղաքական գործիչների մասին տեղեկատվությունը, որոնք հավաքել են Շվեդիայի հատուկ ծառայությունները, տրվել են Ամերիկային:Այդ մասին են խոսում Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Սակայն փաստաթղթերում նշված չէ, թե ռուս կոնկրետ որ քաղաքական գործիչներին են լրտեսել եւ կոնկրետ ինչ տեղեկատվություն է ստացվել:  

Լավ նորություն ՛՛Կարֆուրից՛՛

՛՛Մենք հույս ունենք, որ մյուս տարվա առաջին կիսամյակում կունենանք լավ նորություններ Կարֆուրի վերաբերյալ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, նա ասաց, որ դեռևս քննարկումներ են տեղի ունենում, թեև չի կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան: 

Մինասյանի համար Երիցյանը դեռ նախարար է

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարց ուղղելիս՝ դիմեց ՛՛պարոն նախարար՛՛-ով: Կիսադատարակ դահլիճում ներկաները ծիծաղեցին, կատակեցին և հուշեցին, որ Ներսես Երիցյանն այլևս նախարար չէ։ Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ մինչ հիմա իր հեռախոսի մեջ Ներսես Երիցյանի հեռախոսահամարը ՛՛ֆիքսված է ՛՛նախարարով՛՛: Նշենք, որ Ներսես Երիցյանը ԱԺ է ներկայացնում 2014թ-ից պարտադիր […]

Սահակաշվիլին կմեկնի Կիեւ` մասնակցելու “Եվրամեյդանին”

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Ուկրաինայում եվրաինտեգրման համար տարվող բողոքի ակցիային, տեղեկացնում է Газета.Ru–ն: “Եվրամայդանին” մասնակցելու համար Կիեւ կժամանի նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:

Անդրիեաս Ղուկասյանը՝ ԵԺԿ նախագահին

2013թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլին:  “Հարգելի պարոն Դաուլ,    Հայաստանի հանրությունը գիտի, որ երկրում պետական իշխանությունը վերահսկող Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Հանրությանը պաշտոնապես հայտարարված է, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, […]

ԵԱՀԿ-ն ողջունում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

 ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի բացման ժամանակ ելույթ ունեցող Ուկրաինայի արտաքին քաղաքականության պատասխանատու, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Վիեննայում կայացած հանդիպումը: “Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի` 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը”,-ասել է նա:

Պայթյուն Եմենում. կա 20 զոհ

Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ՊՆ շենքի մոտ ռումբով մեքենա է պայթել, ինչից  հետո հրաձգություն է սկսվել, գրում է Газета.Ru-ն: Պայթյունի արդյունքում 20 հոգի մահացել է, կա շուրջ 37 վիրավոր:  Ինչպես հայտնի է` ահաբեկիչ-մահապարտը մեքենայով մտել է նախարարության տարածք եւ պայթեցրել մեքենան:

Արեւելյան գործընկերությունը չի ձախողվել. Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Վիլնյուսի գագաթնաժողովից հետո հանգել է մի ենթադրության՝ Հայաստանը հստակ հավակնություններ չունի, արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը Բ. Նավասարդյանի խոսքով, եթե Հայաստանի կողմից տրամադրությունների որոշակի փոփոխություն եւ կրկին Արեւելյան գործընկերության օրակարգին վերադառնալու որոշում լինի, Եվրամիության կողմից արագ արձագանք չլինի: ԵՄԱ նախագահը նաեւ նկատեց, որ Վիլնյուսից հետո մի քիչ  հիասթափություն կա […]

Բացարձակապես անընդունելի է

Ազգային ժողովի նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ են  Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելուն: Զոհրաբյանը նկատեց. ՛՛Մեզ համար անընդունելի է Կառավարության այս աշխատաոճը, հատկապես որ բովանդակային առումով ևս նախագիծը մեզ համար բացարձակ անընդունելի է, մենք արդեն ասել ենք, որ սրընթաց վազքով ուրբաթ կեսգիշերին ինչ-որ նախագծեր բերել և ընդունելը, սխալ է: Իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված