04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ում փնտրվում են քոչարյանականներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացմանը զուգահեռ ակտիվություն են ցուցաբերում նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը  պատրաստվում է Սահմանադրության 84 հոդվածի համաձայն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում: Այս առումով բավական ուշագրավ է փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քա­ռօրյան: Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ”Ժառանգությունը” ևս աջակցեն ՀԱԿ-ին, ապա […]

Տեխնիկական խնդիրներ հանրահավաքի ժամանակ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նախ շնորհավորեց ներկաներին արդեն անցած տոների կապակցությամբ: Ապա անդրադառնալով այն քննարկումներին, որ այս հանրահավաքը ուղղորդված է կոնկրետ քաղաքական գործչի կողմից՝ նա ասաց. ՛՛Այո, այս հանրահավաքն ուղղորդված է, բայց ուղղորդված է հասարակության, ժողովրդի կողմից՛՛: ՛՛Այստեղ ոչ միայն երիտասարդներն են, այլև այն մարդիկ, ովքեր ապրել են խորհրդային միությունում: Ես […]

ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

Հունվարի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը: Հայաստանի դեսպանը ներկայացրեց հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի ելույթին` […]

Գազային վասալային պայմանագիրն էլ ենք չեղյալ հայտարարելու. Ն Զոհրաբյան

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարեց, որ չեն լռելու, շարունակելու են պայքարը պետական ջեբկիրության դեմ և ոչ միայն այս հաղթանակն են տոնելու, այլև գազային վասալային պայմանագիրն են չեղյալ հայտարարելու: Նրա խոսքով՝  այս հանրահավաքն աննախադեպ է, քանի որ 4 քաղաքական ուժերին միացել է քաղաքացիական հասարակությունը: ՛՛Սա արդեն հաղթանակ է, […]

Ազատության հրապարակում հանրահավաքը մեկնարկեց. Օսիպյանը զգուշացրեց /ֆոտո, վիդեո/

Ժամը 14-ի դրությամբ Ազատության հրապարակում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ նախաձեռնված հանրահավաքը դեռ չէր մեկնարկել: Քաղաքական ուժերը սպասում էին մինչեւ հրապարակը լցվի: Այդ ընթացքում  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին հիշեցրեց հասարական կարգի պահպանման մասին: Վերջիններս իրենց հերթին պնդեցին, որ հանրահավաքը արտոնված է և իրենց զգուշացելու հարկ չկա: Օսիպյանն ամեն դեպքում խոսեց խաղաղ երթի մասին, որը […]

Երիտասարդության գաղտնիքը. Աշոտյանը` Քոչարյանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն ուղղված հատվածին` նախարարին անվանելով “երիտասարդ հանրապետական”: “13 տարվա կուսակցական փորձ եւ 39 տարվա անձնագրային տարիք ունենալով, եթե ես դեռ համարվում եմ երիտասարդ, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը”,-ասել է Աշոտյանը:

Առաջնորդների ներկայությունն ավելի տպավորիչ կդարձնի /վիդեո/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կուսակցությունների առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը այսօր գնա Ազատության հրապարակ, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվող հանրահավաքն ավելի տպավորիչ կլինի: Սակայն Բոստանջյանի խոսքով՝ առաջնորդների ներկայությունը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար: Հիշեցնենք, որ այսօր հանրահավաքին մասնակցելու են մի շարք հայտնի անձինք, […]

Քոչարյանի ակտիվության և ագրեսիայի պատճառները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շարադրել է երկրորդ նախագահի ակտիվացման մոտիվացիան, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: ՛՛Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները կարող են նմանվել բրազիլական սերիալի։ Հաստատվում է նաև մյուս կանխատեսումս, որ թիրախների առումով՝ երկրորդ նախագահի նշաձողն իջնելու է. Քոչարյանն այլևս քննադատում է կոնկրետ նախարարի, պատգամավորի։ Եթե այսպես շարունակվի, սերիալի վերջին սերիաների ՛՛հերոսները՛՛ լինելու են Հանրապետականի տատիկը, հանրապետականացած […]

Ժողովուրդն այլ ճար չունի…/վիդեո/

ԳԽ պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, հաշվի առնելով կլիմայական պայմանները, կարծում է, որ այսօրվա հանրահավաքը մեծ չի լինելու: ՛՛Տեխնիկակակն խնդիրներ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արշակյանը: Նա նաև նշեց, որ Ղարաբաղ կոմիտեն արդեն սպառել է հանրահավաքային ձևը և այսօր հանրահավաքի միջոցով ոչ մի խնդիր չի լուծվում: Հիշեցնենք, որ այսօր ժամը 14-ին հանրահավաք է նախատեսվում Պարտադիր կուտակային […]

՛՛Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի՛՛

”Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհրաձգությունը ցուցադրեց հանրությանը վաղուց հայտնի իրողությունը՝ իշխանության բարձրագույն մարմինների ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել ստախոսության ամոթալի արատից: Ռոբերտ Քոչարյանը խոսելով ”գույք պարտքի դիմաց” գործարքի մասին՝ լռելյայն շրջանցեց Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը՝ ստացած արտադրական միավորների գործարկումը, ինչն օգտագործեց երրորդ նախագահը՝ ի դեմս էներգետիկայի նախարար Մովսիսյանի, հիշեցնելով այդ փաստը: Ռոբերտ Քոչարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի