Ժեստ, թե անկախություն…ինչը ՍԴ-ին ստիպեց
՛՛Եթե ընդհանրապես չլիներ սպասելիք, ոչ ոք իրականում չէր պայքարի, եթե այդքան մարդ դուրս էր եկել պայքարի, ուրեմն ինչ-որ տեղ հույս կար՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ ի պատասխան հարցի, թե հույս ուներ, որ Սահմանադրական դատարանը կկասեցնի Պարտադիր կուտակային կենսաթոշակայաին համակարգի մի քանի դրույթների, մասնավորապես Պարտադիր բաղադրիչի կասեցումը:
Հաղորդավարուհին նշեց, որ նրանք, ովքեր հույս չունեին, դուրս չեն եկել պայքարի: ՛՛Ամեն դեպքւոմ հույս կար, ինչքան էլ որ հիասթափված էինք և ասում էինք՝ միևնույնն է. օգուտ չի տալու, բայց բոլորս էլ այդ հույս ունեինք, որ դուրս էինք եկել այդ ամեն ինչի դեմ՛՛:
Հարցին, թե մարդկանց թիվը ստիպեց ՍԴ-ին նման որոշում կայացնել, թե իսկապես հակասահմանդրական կետեր նկատեցին, նա պատասխանեց. ՛՛Ոչ թե թիվը, այլ վճռականորեն տրամադրված լինելը, այն, որ ոչ ոք չէր կասկածում իր որոշման ճշմարտացիության վրա, այն, որ բոլորն էլ գիտեին, որ իրենք դուրս էին եկել ոչ թե հենց այնպես, այլ կոնկրետ ինչ-որ բանի են դուրս եկել՛՛:
Բադալյանն ասաց, որ քիչ առաջ օգտատերերից մոկի գրառումն է կարդացել, որտեղ գրված է եղել. ՛՛Հազիվ ինչ-որ լավ բան էին արել երկրում , այն էլ ՍԴ-ը կասեցրեց՛՛: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ այս օրենքը արդեն մի քանի տարի է, որ գործում է, այս տարվա հունվարի 1-ից սկսել է գործել Պարտադիր բաղադրիչը, և իրենց պայքարը հենց դրա դեմ է: ՛՛Եթե որևէ մեկին դուր է գալիս, ինքը կարող է գնալ ու այդ հնարավորություններից օգտվել, պարզապես մենք դեմ ենք պարտադիրին: Ես ինքս էլ գուցե գնայի, եթե իմ աշխատավարձի մեջ ավեոլրդ 1000, կամ 5000, կամ 7000 դրամ լիներ՛՛:
Լուսինե Բադալյանը վստահ է՝ ՍԴ-ի այս քայլը ժեստ էր իշխանություների կողմից: ՛՛Այն ցինիզմը, որ իր գագթնակետին էր հասել, այսինքն՝ մենք ինչ-որ որոշելու ենք, այն էլ անելու ենք, սա ժեստ էր, որ չէ մենք ամեն դեպքում հաշվի ենք նստում ժողովրդի կարծիքի հետ ու թեկուզև ձև էր, բայց հաճելի էր: Իսկ եթե ՍԴ-ն անկախ է իսկապես, որովհետև այդ օրենքը հակասահմանադրական կետեր ունի, այստեղ մնում է միայն հպարտանալ ու ուրախ լինել, որ այս երկրի քաղաքացի ենք, որ կարող է ինչ-որ տեղ դեռ արդարությունը վերականգնել՛՛:
Նշենք, որ այսօր ՍԴ-ը որոշեց մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածիև 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունները: Կասեցնել մինչև դատաքննության ավարտը: Դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին