07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դարձյալ Սերժ Սարգսյանի առողջության վերաբերյալ

Այսօր վաղ առավոտից հայ օգտատերերի քննարկման ”թոփ” թեման թշնամու ակտիվացման, պատերազմի վերսկսման վտանգից անցավ Սերժ Սարգսյանի առողջությանը:

Կորեայում բուռն կերպով զարգանում է առողջապահական զբոսաշրջությունը, որն առաջին անգամ գրավել է այլ պետության ղեկավարին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս այստեղ երիտասարդացման կուրս է անցել, գրել է chosun.com-ը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղեկիցների հետ հունվարի 9-ին Գանգնամի Chaum կենտրոն է եկել: Այս կենտրոնը զբաղվում է առողջապահությամբ ու երիտասարդացման կուրսերով:

Որոշ լրատվամիջոցների մեկնաբանությամբ՝ նախագահի կյանքը մազից է կախված, և քիչ էր մնում այս հրապարակումներից տարակուսանքի մեջ ընկներ ընթերցողը, երբ օգնության հասան խոսնակները: 

՛՛Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի՛՛,- ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը`  ի պատասխան Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցման: 

՛՛Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել: Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով՛՛:

Իսկ ՀՀԿ խոսնակն այս կապակցությամբ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին ասել է. 

՛՛Անհանգստացողներին տեղեկացնեմ, որ նախագահը շատ առողջ է, առույգ է և իրականցնում է իր պարտականությունները: Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ