Ադրբեջանը փորձության է ենթարկում և Ռուսաստանին և միջազգային հանրությանը. Լարիսա Ալավերդյան /վիդեո/
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո, թվում է թե պետք է հանգիստ լինեինք սահմանների անվտանգության համար: Սակայն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը հակառակը ցույց տվեց :
Պատերազմի հնարավոր վերսկսման և Ռուսաստանի չեզոք դիրքորոշման շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
“Ադրբեջանը փորձության է ենթարկում և Ռուսաստանին և միջազգային հանրությանը, իրականում դրանք մինի զորավարժություններ են` կյանքի կոչված իսկական գործողություններով”,-նշեց Լարիսա Ալավերդյան:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: