05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեյդան բերողները կդառնան` մեյդանի առաջին ոտնատակ ընկնողները/վիդեո/

Ազատամարտիկները բոլորից լավ են ճանաչում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Նրանք միասին ճանապարհ են անցել: Նրանք  միշտ պատրաստ են կյանքը նվիրելու իրենց համոզմունքներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: “Բիրտ եղանակով խլելով հայոց պետականության վերին էշելոնը` բոլոր երեք իշխանությունները այսօր մեզ […]

”Բարի եղիր հրաժարական տուր” /վիդեո/

”Ռոբերտ Քոչարյանը գոնե պետք է ժողովրդին ասի իր սխալների մասին, գոնե ասի՝ ես սխալվել եմ Տիգրան Սարգսյանին բանկի նախագահի տեղակալից ղեկավար դարձնելով, Արմեն Մովսիսյանին գյուղի էլցանցի ղեկավարից բերել դարձրել եմ նախարարի տեղակալ, հետագայում՝ նախարար”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Իսկ ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն էլ Էներգետիկայի և բնական պաշարների […]

Գեներալ Մանվելի մասին մինչեւ պատգամավոր դառնալը լեգենդներ էին պատմում, հիմա…/վիդեո/

”Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ յուրաքանչյուր ը պետք է զբաղվի իր ոլորտի աշխատանքով: Որպես օրինակ` այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իսագուլյանը նշեց. ”Գեներալ Մանվելի մասին մինչև պատգամավոր դառնալը լեգենդներ էին պատմում, ֆիլմեր, հիմա դարձրել են մարդկանց կոճակ սեղմող: Այդ մարդիկ այդ բնագավառում անելիք չունեն”: Մանրամասները` տեսանյութում:

Ինչ կարգավիճակ է ուզում Քոչարյանը /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: ”Նա չի ցանկանում հեռանալ իշխանությունից, ուղղակի մնացել է ստվերում: Այն կարգավիճակը, որ ուզում է Ռոբերտ Քոչարյանը, հանրապետության նախագահի կարգավիճակն է, իսկ երկրում մեկ նախագահ պետք է լինի, երկրորդը ավելորդ է”:  Արշակյանը շեշտեց, որ Քոչարյանը իր այս […]

Քոչարյանը պետք է գնա Սերժ Սարգսյանի մոտ

 ”Երկրորդ նախագահ – վարչապետ թեման շարունակում է մնալ առաջինը, որին երևի թե հեռավոր գյուղի՝ ֆեյսբուք չունեցող տատիկը միայն չանդրադարձավ”,-այսօր ասուլիսում կատակով նշեց Վերակազմավորված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Կառավարություն, դուք սխալ գործարք եք կատարել, իզուր եք ժողովրդից թաքցրել, որ գազը թանկացել է, ինչի հետևանքով պարտք է կուտակվել, ասում է՝ սխալ […]

“Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով”

“Հայ ազգային կոնգրես” կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնին նկատեց. “Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով: Դուք տեսնո՞ւմ եք մեկին քաղաքական դաշտում, որ նրան պաշտպանի, մի քաղաքական գործչի ցույց տվեք, որ ասում […]

Իսագուլյանն իր մասին այդքան մեծ կարծիք թող չունենա

”Ինքն այն մարդը չէ, որ իր մասին այդքան մեծ կարծիք ունենա: Եթե իրեն մենք հարգել ենք, ապա հարգել ենք ոչ թե որպես Գառնիկ Իսագուլյան անձ, այլ որպես նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պատասխանելով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին, ով այսօր ասուլիսում նշեց, որ երբ ինքը գնում […]

Վանգան Ադրբեջանի կործանման մասին՝ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմում

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ:Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա […]

Գառնիկ Իսագուլյանը պահանջում է Գալուստ Սահակյանից /վիդեո/

 ‘’Ազգային անվտանգություն” կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին պատշոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը ոչ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պաշտպանում, այլ հետևում է իր սկզբունքներին: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իսագուլյանը շեշտեց, որ երկրորդ նախագահը վարչապետի ու կառավարության վերաբերյալ քննադատական հարցազրույց է տվել, քանի որ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում քննադատել է Անդրանիկ Մարգարյանի վարչապետության […]

Սարկոզին Օլանդին “անհեթեթ” նախագահ է համարում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիլոլյա Սարկոզին համոզված է, որ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անունը օրերս շատ է քննարկվում` դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրվեպի հետ կապված, անհեթեթ նախագահ է, գրում է INTERFAX.RU-ն: “Այն նկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա անհեթեթ նախագահ է”, -ասել է Սարկոզին: Նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված