20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծվել է հանձնաժողովՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար:

Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված են բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանը և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերով արված յուրաքանչյուր քայլ կպսակվի հաջողությամբ:

Նորաստեղծ հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին գաղափարը, միևնույն ժամանակ նկատելով, որ համակարգում կան տարիներ շարունակ կուտակված հարցեր, որոնք կարելի է լուծել համատեղ աշխատանքի շնորհիվ:

Նրանք բարձր գնահատեցին նախարարության` խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությունը, հասարակական հնչեղություն ստացած հարցերին պատշաճ ուշադրությունը ու հետևողական աշխատանքը: Քննարկման արդյուքնում որոշվեց 15 օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի  գործելակարգը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ