29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Սարդարապատը՛՛ հորդորում է մնալ պաշտոնում

Արտերկրում հետզհետե ձևավորվում է Հայրենիքում տիրող իրավիճակի նկատմամբ գիտակից, և այդ իրավիճակի պատասխանատու վարչախմբի նկատմամբ պահանջատեր ու ընդդիմադիր կեցվածք։ Փորձելով կանխել այդ երևույթի տարածումն ու պահպանել արտերկրի հայկական գաղթօջախների վրա անցնող ժամանակաշրջանում ձեռք բերած իր որոշակի հսկողությունը, իշխանությունն անցել է գրոհի և փորձում է խեղդել իր համար առավել մտահոգիչ զարգացումները:  Դրա վառ ապացույցն է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ […]

Սփյուռքահայ գործարարը դատի է տալիս Հայաստանի կառավարությանը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հայց է ներկայացնում ԱՄՆ-ում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն /ICSID/ ընդդեմ ՀՀ կառավարության: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գործարարն ԱՄՆ-ից տեսակապի միջոցով այս մասին տեղեկացրեց լրագրողներին։ Նա նշեց, որ թեեւ դա իրեն ցավ է պատճառում, սակայն ինքը չի վստահում ՀՀ իրավական համակարգին: “Ես կառավարությունից պահանջելու եմ […]

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը ոստիկանությունում

Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման […]

Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքի և ՛՛գենդեր՛՛ տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն: 1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն […]

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկեց ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը: Հայաստանը ձգտում է ավելի մեծ […]

ՕԵԿ-ում մանդատի համար բորբոքված կրքեր են

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ում կրկին կրքերը բորբոքվել են: Ըստ մեր աղբյուրների, ՕԵԿ-ական դեմքերը չեն ուզում պատգամավորի կարգավիճակում տեսնել Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային՝ Լեւոն Դոխոլյանին: ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանին դժգոհել են, թե ՛՛չեն ուզենա Հեղինեի մարդիկ մանդատ ունենան՛՛: Արթուր Բաղդասարյանը լսել է հակամարտող կողմերին եւ ասել, որ ամեն ինչ ժամանակին կիմանան: Հիշեցնենք, ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր է դրել […]

Ուկրաինացիները բողոքում են ԵՄ-ի հետ ասոցացման նախապատրաստման աշխատանքների կասեցումից /վիդեո/

Հազարավոր ուկրաինացիներ դուրս են եկել Կիեւի ազատության հրապարակ` բողոքելով Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումից, տեղեկացնում է  Газета.Ru-ն:  Հավաքված ակտիվիստներին աջակցելու են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Ուժայիններով լի ավտոբուսներն արգելափակել են դեպի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը տանող ճանապարհը։  Հարկ է նշել, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է […]

Հիմա տեսա՞ք ..

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Հիմա տեսա՞ք, որ մեր նախագահը հեռատես էր…Մաքսային միության հետ կապված նրա որոշումը ճիշտ ժամանակին էր և կշռադատված: Եթե մենք այդ միության մեջ մտնեինք լուրջ, ակնհայտ, մեր տնտեսության, պաշտպանության հետ կապված կործանարար հետևանքներից և Ուկրաինայի երեկվա որոշումից հետո, ապա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մեր ՛՛մատնաչափիկ՛՛ էկոնոմիկայով […]

ՀԱԿ-ը նիստ է հրավիրել

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ:  Նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` ՛՛Համատարած և համակարգված կոռուպցիա՛՛ հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:  Քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է […]

Քոչարյանի կողմնակիցները անում են հնարավորը. Իրատես de facto

՛՛Իրավունքն՛՛ իր ՛՛Ասում են՛՛ խորագրի տակ գրում է.՛՛…թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ. որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական ՛՛կամերաները՛՛, կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը ՛՛դաբրո՛՛ տվեց Քոչարյսսնին. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի