20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը ԱԺ-ում է՝ ընդդիմություն դառնալու հարցը փակված է /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից, նախ լրագրողներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, ապա նշեց.

“Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու, քանի որ մենք անելու ենք համագումար եւ այնտեղ բոլոր հարցերի պատասխանը կտանք: Հարցեր, որոնց պատասխաններին սպասում է եւ հանրությունը, եւ ժողովուրդը, եւ դուք”:

Հարցին, թե այսօրվա նիստին մասնակցելո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. “Դե եթե եկել եմ, ուրեմն մասնակցելու եմ, ճի՞շտ է, թե ոչ”: Իսկ համագումարի օրը որոշվա՞ծ է, շաբաթվա վերջին արդեն պարզ կլինի, ասաց:

Լրագրողները նաեւ հետարքրքվեցին՝ Ազգային ժողով հաճա՞խ է գալու: Ծառուկյանը դրական պատասխան տվեց, ասաց՝ թեեւ չի մասնակցում նկստերին, բայց տեղյակ է՝ ինչ է կատարվում եւ իր քաղաքական գործընկերները մշտապես ներկայացնում են կուսակցության եւ խմբակցության դիրքորոշումը:

Իսկ արդյոք ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն կհայտարարի համագումարում, Ծառուկյանը հիշեցրեց, որ այդ մասին արդեն հայտարարել են: Հիշեցնենք Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ընդդիմություն լինել:

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ