14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է մոռացել, որ Ուկրաինան Ռուսաստան-Արևմուտք մրցակցության ամենակատաղի թատերաբեմն է այսօր

”Տեսնես, ի՞նչն է դրդում որոշ մարդկանց Հայաստանում խոսել ուկրաինական իրադարձությունների մասին այնպիսի դատողությամբ, թե, իբր, դրանք սարքված բաներ են, իբր որոշ ազգայնամոլական ուժեր ձգտում են օգտագործել կամ, որ ավելի ալոգիկ է, կազմակերպել են այս ամբողջը: Եվ ինչո՞ւ նսեմացնել մի ամբողջ ժողովրդի քաղաքացիական-քաղաքական պայքարը, դա կայսերական մոտեցում է: Էլ չասենք, որ այդ բոլոր դատողությունները դիլետանտականից ավելի մակարդակ չունեն, որովհետև չի կարող մի ամբողջ զանգվածային լայնամաշտաբ մասնակցային գործընթացը համարվել մի քանիսի կազմակերպած հեղաշրջում. հեղաշրջումը երբեք միանգամից չի լինում, դրա համար պետք է լինի սոցիալական լուրջ բազա: Հեղաշրջումների համար, առավել ևս՝ հեղափոխությունների, մարդիկ պետք է լուրջ պատճառներ ունենան, այն էլ՝ խորքային և երկարատև: Պետք է հասունանան զանգվածային տրամադրություններ, որոնց բնորոշ է համընդգրկուն դիզկոմֆորտի զգացողություն, որը մարդկանց բավարարվածության կամ չբավարարվածության մակարդակն է: Այն ենթադրում է նաև որոշակի միատարրություն, սուր աֆեկտիվ-կոգնիտիվ ռեակցիա առկա սոցիալ-քաղաքական իրականության նկատմամբ, որը քաղաքականապես ակտիվացնում է մարդկանց և ապահովում լայն մոբիլիզացիա: Ընդհանուր առմամբ այն իրենից ենթադրում է սոցիալ-քաղաքական իրականության լայն սուբյեկտիվ գնահատական, որը մարդկանց շահերի, պահանջմունքների, սպասելիքների և ձգտումների արտացոլանքն է: Զանգվածային տրամադրությունն առաջանում է, երբ մարդկանց ձգտումներն ու պահանջմունքները կոնֆլիկտի մեջ են մտնում դրանք բավարարելու կարողությունների հետ: Այսպիսով, հեղաշրջումների համար պետք է լինի սոցիալ-հոգեբանական կապող վիճակ, հանրային ապրումակցում, սոցիալ-քաղաքական հավակնությունների իրագործման հնարավորությունների գնահատում, փոփոխություն իրականացնելու վստահություն, և միայն այդ ժամանակ ժողովուրդը կարող է ընտրել հեղաշրջման ուղին: Մենք ականատես եղանք, թե Ուկրաինայում վերոնշյալ գործոններն ընդգրկունության ինչպիսի մասշտաբներ ունեին, մենք տեսանք, թե փոփոխությունների գնացող մարդիկ դժգոհության ինչպիսի պաշար էին կուտակել, հետևաբար, մի քանի մարդ, իրենց ցանկությունների բավարարման համար այսպիսի իրականություն չէր կարող ստանալ: Իհարկե, հնարավոր է՝ գտնվեն այդպիսիք, ովքեր կխաղան զանգվածային զգացմունքների վրա, բայց հաճախ զանգվածներն են հասունացնում և/կամ առաջնորդում շարժումները, ինչպես այս դեպքում: Սա զանգվածային հոգեբանություն է, և ենթադրում է խորքային վերլուծություն, նույնիսկ՝ ուսումնասիրություն, սա մի քանի գրառման հիման վրա վերլուծվող թեմա չէ: Ուկրաինայի դեպքերին ճիշտ գնահատական տալու համար պետք է վերլուծել դրա ծագման աղբյուրները, զարգացման փուլերն ու օրինաչափությունները, առկա զանգվածային հոգեբանության տեսակներն ու բաղկացուցիչները՝ հատկապես երկփեղկվածության ֆոնին, դրանց ֆունկցիաները, ինչպես նաև՝ դրա ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա: Այս իրադարձությունները նվազագույնը, գոնե, պետք է վերլուծել աշխարհաքաղաքական հարթության մեջ: Ո՞վ է մոռացել, որ Ուկրաինան Ռուսաստան-Արևմուտք մրցակցության ամենակատաղի թատերաբեմն է այսօր եվրասիական տարածությունում: Բայց ոչ, մի քանի օլիգարխիական կամ ազգայնական ուժերի իրականացրած ծրագիր, որովհետև այստեղ ոչ թե ակցիա է կազմակերպվել և իրականանում, այլ՝ գործընթաց և շատ մասշտաբային”,-Facebook-յան իր էջում գրել է Արման Սահակյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ