29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառաջադրվի՞ 2018-ին /վիդեո/

”Մենք հիմա որ թվականում ենք, 2014-ին չէ, ով գիտի` իր հետ ինչ է լինելու մի քանի հետո”,-այսօրես արձագանքեց ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հարցին, թե առաջադրվելու է 2018-ի նախագահական ընտրություններում:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես քաղաքացիները կարող են վստահել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարիչներին ու չիմանալ, թե ինչ են լինելու իրենց գումարները, նա արձագանքեց, որ այդ համակարգը քաղաքականապես կարևոր է ՀՀ-ի համա, այն կիրառում են ամբողջ աշխարհում, խնդիրն այն է, որ այդ ռեֆորմի իրավական մեխանիզմները լուրջ հստակեցման կարիք ունեն:

”Ռեֆորմն անխոցելի դարձնելու համար պետք են լրացուցիչ իրավական մեխանիզմներ ու երաշխքներ: Մի բան ասեմ՝ ժպտաք: Կան մարդիկ, չէ՞, որ իրենց ձայնը վաճառում են` իրենց ընտրական ձայնը, հինգ տարին մեկ՝ հինգ հազար դրամով: Հիմա դու ուզում ես ամեն ամիս վերցնես այդ հինգ հազար դրամը ու ուզում ես, որ նա ձայն չհանի: 

Ով թաքցնում է իր սխալները, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա դրանք կկրկնի, հետևաբար` պետք է գործողության մեջ դնել այնպիսի ռեֆորմ, որը մեծ մտահոգություններ չառաջացնի հասարակության շրջանում”,-եզրափակեց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ