31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն դեմ է կեսգիշերին բերված նախագծերին

Ազգային ժողովում այսօր կազմակերպվեց ՛՛Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՛՛ օրինագծի քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց, սակայն քվեարկությանը չմանսակցեց ԲՀԿ խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է կառավարության կողմից ԱԺ հապճեպ կարգով բերված նախագծերի վերաբերյալ: ՛՛Մենք նման նախագծերի քվեարկությանը չենք մասնակցում: Ի դեպ, բովանդակային առումով […]

Վլադիմիր Կլիչկոն կանգնեցրել է ցուցարարների բարիկադների վրա շարժվող տրակտորը /վիդեո/

Կիեւում “Բերկուտ” ջոկատի ջոկատայինները եւ ոստիկանության աշխատակիցները գիշերը փորձել են ցուցարարների բարիկադները ապամոնտաժել Լյութերանսկայա փողոցում, նախագահական նստավայրից քիչ հեռու, գրում է Interfax.ru-ն: Սակայն բարիկադները ապամոնտաժող տրակտորի դիմաց է կանգնել հանրահայտ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Նա մի շարք ցուցարարների հետ դուրս է եկել տրակտորի դիմաց եւ հացրել վարորդին, թե նա չի պատրաստվում արդյոք բարիկադներն ապամոնտաժել` անցնելով մարդկանց […]

Վերջին հրաժեշտ Նելսոն Մանդելային. ՀԱՀ-ում հավաքվում են աշխարհի լիդերները /վիդեո/

ՀԱՀ ազգային հերոս, նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգիստը կանցկացվի Յոհանեսբուրգի 94 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում: Նրա հոգեհանգստին կմասնակցեն 91 երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ, ինչպես նաեւ 10 նախկին նախագահներ: ՀԱՀ են ժամանել արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջիմմի Քարթերը: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ նույնպես ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ […]

՛՛Ինչպես միշտ շտապում եք՛՛

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ նախագահը ներկայացրեց օրակարգը: Նախքան պատգամավորները կանցնեին քվեարկության, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց. ՛՛Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է, կարծում եմ՝ արժե, որ ԱԺ անունից ՀՀ քաղաքացիներին ու բոլորին շնորհավորենք՛՛: ՛՛Դուք շտապում եք, ինչպես միշտ շտապում եք՛՛,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ արդեն պայմանավորվել են, […]

Կա՞ արդյոք, թե՞ չկա …

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀԱԿԿ-ը այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ին, Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ երթ է կազմակերպելու: Այս երթը, իհարկե, խորհրդանշական առումով ողջունելի է, քանի որ մարդու իրավունքների մասով մեր երկրում դեռևս շատ անելիքներ կան, սակայն այն ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ, ի վերջո, քաղաքական ուժի կողմից կազմակերպվող ակցիա է: Սա կարող է […]

Կիեւում իրավիճակը սրվում է. կան վիրավորներ

Այս գիշեր Կիեւում բախումները շարունակվել են, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր առավոտյան Կիեւի կենտրոնական փողոցներից մեկի բարիկադների մոտ վերսկսվել են Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումները, անհայտ անձինք այրել են բարիկադները, տեղեկացնում է vesti.ru-ն: Բարիկադներն ամբողջովին արգելափակվել են, իրավապահները փակել են բոլոր մուտքի ճանապարհները՝ սաղավարտներով խիտ շարք կազմելով: Ցուցարարները բարիկադների ետեւում բարձրախոսներով […]

Կուսակցությունների միացյալ հայտարարությունը

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին աւելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մօտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրաւել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի ու Սփիւռքի առջեւ ծառացող մարտահրաւէրները։ Կոչ կուղղենք մեր ժողովուրդին որ 100-ամեակի նշումը ամէնուրեք կատարուի համահայկական տարողութեամբ ու միացեալ նախաձեռնութիւններով։ Ժամանակն է որ մեր քաղաքական աշխատանքներուն մէջ բացուի պահանջատիրութեան նոր էջ՝ ճանաչումէն ու դատապարտումէն անդին։ Այս ուղղութեամբ […]

”За нас с вами, за черт с ними” /վիդեո/

Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և ”Քաղաքացիական պայմանագրի” ներկայացուցիչներն իրենց ասուլիսից հետո գինով ողջունեցին ու շնորհավորեցին իրենց նախաձեռնության ծնունդը: ”Ողջ ըլնենք, за нас с вами, за чорт с ними”: Դիտեք տեսանյութը:

Գեներալ Մանվելը վերադառնում է

Երկրապահ կամավորականների միության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը առաջիկա օրերին կլինի Երեւանում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա խոսնակ Վարդան Վարդանյանը: “Առողջական վիճակը նորմալ է, Փարիզ մեկնելը նախապես ծրագրավորված էր: Հետվիրահատական պրոցեդուրաների պիտի անցներ եւ տոմսը գնել էր դեռեւս օգոստոսին”,-ասաց նա՝ հերքելով, որ գեներալին Փարիզ են տեղափոխել՝ առողջության կտրուկ վատթարացման պատաճառով: Ըստ […]

Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական վարչության պետը հավասարազոր է Թուրքիայի արտգործնախարարին

“Եթե Բաքվում գտնում են, որ Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական վարչության պետը հավասարազոր է իրենց ավագ եղբայր Թուրքիայի արտգործնախարարին, ապա դա իրենց խնդիրն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով տեղեկությունը այն մասին, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված