29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե միայն Պուտինը ցանկանա

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ էական չէ` ԲՀԿ-ը կդառնա ընդդիմություն, թե իրեն կանվանի այլընտրանք: ”Իհարկե, հասկանալի է, թե ինչու է իրեն այլընտրանք անվանում, քանի որ այնտեղ կան մարդիկ, գործարարներ, ովքեր իրենց մենթալիտետային մտածելակերպով ու գործունեությամբ ոչ մի կերպ չեն տարբերվում ”Հանրապետական” կուսակցության մեջ եղած գործարարներից: Ուղղակի, իրենք ԲՀԿ-ի մեջ են, իրենց ընկերները` ”Հանրապետականի” ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը: Ըտս նրա` եթե ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հայտարարի, ապա գործարարների մի մասը հաջորդ օրը կուսակցությունը կլքի: 

”Բացի այդ ասենք, թե ինքը հայտարարեց, որ այս պահից ընդդիմություն է, հայտարարեց, և ի՞նչ, դա ի՞նչ է տալիս: Դա իշխանություններին ավելի է վախեցնելո՞ւ, ԲՀԿ-ի վարկանիշն ավելի է բարձրացնելո՞ւ, ոչ, ուղղակի լրատվամիջոցները 1-2 օր կգրեն, բայց քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվի: Դա չի ազդելու քաղաքական կյանքի վրա, արտագաղթը չի կասեցնելու, արդարադատության համակարգի ձևավորման համար հիմք չի հանդիսանալու, արհեստական խոսակցություններ են”:

Փորձագետը խորհուրդ է տալիս հասկանալ, որ քաղաքական ուժը հաղթում է ոչ թե այն պատճառով, որ  ընդդիմություն է կոչվում կամ այլընտրանք, այլ. ”Դու հաղթում ես, որովհետև հասարակության մեջ նման պահանջ է լինում: Իսկ այսօր հասարակությունը ոչ միայն ընդդիմության հաղթանակը չի ուզում, այլ չի ցանկանում այս երկրի հետ ապագա ունենալ, ինչը ցույց տվեցին մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրությունները, երբ հասարակության մեծ մասը գումար էր վերցրել: Եթե հասարկությունը ցանկանա, որ դու հաղթես, դու կհաղթես, եթե քո մեջ տեսնում է այն ուժին, որ կարող է իրեն առաջնորդել, եթե չի տեսնում ու այս երկրի հետ ապագա չի կապում, ոչ մի ուժի իրեն առաջնորդ չի էլ համարի”:

Արմեն Բադալյանը հավելեց, որ ներկայումս Հայաստանում քաղաքական համակարգ չկա` ի տարբերություն շատ այլ երկրների, և իշխանափոխության ամենահարմար եղանակը յուրաքանչյուր ուժի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցությունն է: ”Եթե Վլադիմիր Պուտինը ցանկանա, որ ԲՀԿ-ը գա իշխանության, ապա ԲՀԿ-ն իրեն ինչպես էլ անվանի, կգա իշխանության գլուխ, եթե չուզեց, չի գա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ