18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

”Իսկ մենք Մայդան ունեցել ենք”

”Ուկրաինական իրադարձությունները դաս պիտի լինեն նախ մեր իշխանություններին։ Մեր հասարակությունը հոգնել է, զզվել այսպես ապրելու իրենց պարտադրած բանաձևից։ Բայց արյունոտ ՄԱՅԴԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ մի շարք պատճառներով, նախ՝ մեր սահմաններից չնահանջած պատերազմի գիտակցումով. սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքն ու միտքը պիտի խաղաղ լինի, բայց սա չի նշանակում, որ մեր իշխանությունները կարող են երկարատև շահարկել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն մեր իրականությունը։ Մեր ներքին բոլոր ձախողումները անավարտ պատերազմով արդարացնելը մի սահմանագիծ ունի, ժողովրդի համբերությունը՝ ևս։ 
Խոհեմության ու արմատական փոփոխություններն անխուսափելի են։ Իսկ մենք Մայդան ունեցել ենք, մեր Ազատության հրապարակը, որտեղ նվաճել ենք մեր անկախությունը։ Եվ Աստված չանի, որ այդ հրապարակում արյուն հոսի”,-Facebook-յան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ