03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղի սահմանային միջադեպերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

«Մտահոգված ենք ղարարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի արդյունքում զինծառայողների շարքում զոհեր կան: Հաղորդվում են տեղի բնակիչների թվում վիրավորների մասին: Լարվածության հետագա սրման դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բացասական հետեւանքներն անխուսափելի են: Դա կարող է լրջորեն դժվարացնել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կողմերին կոչ ենք անում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ 1995 թվականի հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների կիրառումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ