10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օջալանն ամբողջ մեղքը գցում է Արեւմուտքի վրա. Ս. Հացպանյան

Հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեկնաբանել է է Քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի բաց նամակ-կոչը՝ ուղղված հայ ժողովրդին:

Բանախոսը նշել է, որ բանտից ուղարկված Աբլուլահ Օջալանի նամակում նա այնուամենայնիվ ցեղասպանություն բառն է ասում: Ըստ Հացպանյանի` Օջալանն ամբողջ մեղքը գցում է Արեւմուտքի վրա, նա ասում է, թե հայերն են մեղավոր, որ հավատացել են իմպերիալիստական ուժերին ու ապրել այդ ցավը:

«Նամակում շեշտվում է, որ այդ ամենից հետո հայերի այսօրվա ապրելը հրաշք է»,- ասել է բանախոսը` նշելով, որ Օջալանը ծնվել եւ մեծացել է հայկական գյուղում, որտեղ բոլորը հայախոս են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ