13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿՊ-ի ու Մինսկի խմբի ”ջայլամային” քաղաքականությունից /վիդեո/

Ազգահին անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքումսահմանի վրա Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողթյուններին, կրակոցներին, ասաց, որ չի կարելի սպասել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում յուրաքանչյուր միջադեպի արձագանքի:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմաթիվ անգամ է հանդես եկել հայտարարությամբ Ադրբեջանի քննադատելի գործողությունների վերաբերյալ:

”Որքան էլ այդ միջադեպերը ողբերգական ու ցավոտ լինեն մեր երկրի համար, ես չեմ կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ն մշտապես հանդես գա հայտարարությամբ: Չէ որ բացի մեզնից ՀԱՊԿ-ում կա եւս 5 անդամ երկիր”:

Իսկ թե ինչու է Մինսկի համանախագահների խումբը ”ջայլամային” քաղաքականություն վարում, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ