Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության Ճանապարհային քարտեզը
Կառավարության պաշտոնական էջում տեղադրվել է հունվարի 23-ին Կառավարության 61–Ն որոշումը, որով ներկայացվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի /ճանապարհային քարտեզ/ իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որը ներառում է 262 միջոցառում։
“ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ)
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության
Նախագահ Վլադիմիր Պուտինի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունից, Եվրասիական
ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին Հայաստանի
Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության
Նախագահների 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունած հայտարարությունից, ինչպես նաև «Հայաստանի
Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և
Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին անդամակցության վերաբերյալ» Եվրասիական
բարձրագույն տնտեսական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումից և «Մաքսային միությանը և
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական
տնտեսական տարածքին անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) մասին»
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումից՝ անհրաժեշտություն
է առաջացել ընդունել նշյալ Միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված
գործողությունների ժամանակացույց: Վերջինս հնարավորություն կտա հստակորեն սահմանել յուրաքանչյուր
գերատեսչության կողմից կատարվելիք քայլերն ու դրանց ժամկետները: Միջոցառումների ծրագիրը
(ճանապարհային քարտեզ) կցվում է:
Հաստատված է
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի 2013 թ.
դեկտեմբերի 24-ի
որոշմամբ
”:
Գործողությունների ծրագիրը բաղկացած է 20 գլուխներից, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 20 ոլորտներում կատարվելիք տարաբնույթ աշխատանքներ:
Ճանապարհային քարտեզի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: