10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը նույն երգն է երգում. Կարեն Ավագյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավգյանի ելույթը խորհրդանական հայտարարության ժամին. Դեկտեմբերից ի վեր չենք հանդիպել, բայց քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել. իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է եւ այլն։ Տարվա սկզբին որոշ կուսակցությունների համար, […]

Որն է նպատակը

Ներկայացնում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին: Հարգելի հայրենակիցներ,Սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ընդդիմությունն անմիջապես ձեռնամուխ եղավ իշխանությունների քննադատությանը: Ընդ որում, այդ ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց մոտ նկատվեցին բավականին տարակուսելի դրսեւորումներ` անձի երկվություն եւ հիշողության կորուստ: Փորձելով ըմբռնումով մոտենալ որոշ ընդդիմադիրների`ցավոք արդեն սովորական դարձած իրավիճակային ՙսկզբունքայնությանը՚, տեւական ժամանակ […]

Գերմանիայում բոյկոտում են Էրդողանին.Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է Բեռլինից

Շուրջ 400-450 ցուցարարներ հավաքվել են Բեռլինի կենտրոնում` Բրանդենբուրգյան դարպասների մոտ` բոյկոտելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա: Henaran.am-ի թղթակիցը Բեռլինից հաղորդում է, որ ժամեր շարունակ ցուցարարները չեն լքում Խորհրդարանին եւ վարչապետի նստավայրին հարող փողոցները: Բրանդենբուրգյան դարպասների մոտ հիմնականում հավաքվել են Գերմանիայում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունները:  Ընդդեմ Էրդողանի վարչակարգի կոչերով հանդես են եկել մասնավորապես ալեւիական համայնքի ներկացացուցիչները: Ցուցարարները […]

Ռուբեն Հակոբյանը միամիտ չէ

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՍԴ-ը իր գործունեության ընթացքւոմ ոչ մի անգամ հասարակության շահերը չի պաշտպանել, այլ իշխանության շահերին է ծառայել: Մարտի 24-ին ընդունած որոշումը հետաձգել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշ կետեր Հակոբյանը որակում է որպես նոր քայլ: Սակայն Հակոբյանը շեշեց, որ միամիտ չէ, և գիտի, որ սա դեռ վերջնական […]

Հավաքվել էին Հովիկ Աբրահամյանի մոտ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ հավաքվել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ինչպես մեզ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խորհրդակցությունն աշխատանքային էր: ՛՛Դա այդպես հրապարակման խնդիր կամ հետաքրքրություն չունի: Պարզապես աշխատանքային քննարկում էր, կարող էր ինձ մոտ լինել, կուսակցությունում կամ մի ուրիշ տեղ: Այդպես որոշակի հանրությանը հետաքրքրքրող հարցեր չկան: Ներաշխատանքային գործունեության մասին էր՛՛,-տեղեկացրեց Գալուստ Սահակյանը:

Էշթոնն այսօր կմեկնի Ուկրաինա

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր մեկնում է Ուկրաինա, որտեղ կմնա մինչ վաղը, տեղեկացնում է РИА Новости-ն: Էշթոնը այնտեղ կհանդիպի երկրի իշխանությունների եւ ընդդիմության հետ` փորձելով ուղիներ փնտրելով ստեղված իրավիճակի լուծման համար: Վաղը Կիեւ կմեկնի նաեւ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Մաքսային միության վտանգը…./վիդեո/

Ի՞նչը կփոխվի Հայաստանում Մաքսային միությանը միանալուց հետո: Եվ արդյոք դա մաքսային միությունն է լինելու թե՞ Եվրասիական:  “Ունենալու ենք մի իրավիճակ,երբ աշխատավարձերը գնալով նվազելու են և քաղաքացիներին այլ հնարավորություն չի մնա քան արտագաղթելը”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչով են նման Բագրատյանն ու Շաբոյանը

՛՛Դժբախտաբար, թե բարեբախտաբար դուք ինձ նման օպտիմիստ եք՛՛,-այսօր ԱԺ-ում դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ապա Բագրատյանը խնդրեց օպտիմիստ Շաբոյանին ներկայացնել այն ցուցանիշը, որ մատնանշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շաբոյանը պատասխանեց, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակում է մրցունակության ինդեքսը, դա տնտեսության մասին ամփոփ զեկույց է: Ըստ տնտեսության վրա շուկայում գերիշխող […]

Իշխանությունը նպաստե՞լ է գազի գնի թանկացմանը/վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ մեր երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը քանի գնում վատթարանում է, չնայած մեր անվտանգության ահամար պետք է պատասխանատվություն կրեր նաև ՀԱՊԿ-ը: Քաղաքական գործիչը փաստեց, որ հայ ժողովուրդը իր ծնած զավակներով դեռևս կարողանում է պաշտպանել իր սահմանները.”Մենք առաջին հերթին մեզ վրա պիտի մեր հույսը դնենք և Արմեն Հովհաննիսյանի այդ սխրագործությունը ցույց տվեց, որ […]

՛՛Գազի մարդ եմ դարձել՛՛

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված անհասականալի հարցերը պարզելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: Անդրադառնալով Գագիկ Մինասյանի տեսակետին, թե գազի գնագոյացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին, Մանուկյանն ասաց, Հանրային ծառայություններոը կարգավորող հաձնաժողովը իրավասու չէ պատասխանել այս հարցերին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի