28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ի հանձնաժողովը սեզոնային սրացման հիվանդության բնույթ ունի որոշների մոտ. Հերմինե Նաղդալյան

Ոչ իշխանական ուժերի  ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգային հարցը, որն արդեն 2 շաբաթ քննարկման փուլում էր, այսօր, կարծես, առկախվում է և փոխարինվում մեկ այլ՝ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարությամբ: Ինչով է պայմանավորված այս ուժերի ,, փոփոխականությունը և դեպքերի նման զարգացումները, պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

 

-Այսօր ընդդիմադիր դաշտի մի մասին կարելի է բնութագրել որպես սնանկ, թեմաներ չունեցող, մյուս մասին՝ որպես սկզբունքներ չունեցող: Թեմաներ չունենալուց դրդված ՝փորձում են երկրի և ժողովրդի հնարավոր բոլոր դժգոհությունները՝ սկսած սոցիալական խնդիրներից, բնակչության դժվարություններից, ի մի բերել և մի մեծ ,,վինեգրետ,,սարքել՝ միայն մեկ նպատակ հետապնդելով՝ ամրացնել հարթակում իրենց տեղը:  Հատկապես այս իրավիճակում, երբ տեսնում են, որ ամբողջովին դուրս են մնում քաղաքական գործընթացներից և ՝անգամ ընտրողի ձեռքով իրենց պարգևած խորհրդարանական իրենց ամբիոնը, չեն կարողանում օգտագործել սեփական պոտենցիալն ու հեղինակությունը գոնե փոքր-ինչ ամրապնդելու համար:   Երկրորդ բնութագրող հանգամանքը, ինչպես արդեն նշեցի, սկզբունքներ չունենալն է, որովհետև այժմյան ընդդիմադիրներն ու այլընտրանքայինները, երեկ և առաջին օրը խոսում էին նույն թեմաների մասին, որոնց շուրջ այսօր  մեծ հավանականությամբ կարող են ասել տրամագծորեն հակառակը, արդյունքում՝ այսօր քաղաքացու և ընտրողի համար բացարձակապես անհասկանալի է մնում, թե ինչ տեղի ունեցավ, ինչը փոխվեց այս ընթացքում, որ նման արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուժերի դիրքորոշումների մեջ: Այդ իմաստով ուզում եմ նաև ակնարկել մարտի 1-ի հանձնաժողովը, որը կարծես սեզոնային սրացման հիվանդության բնույթ ունի որոշների մոտ, կամ էլ մի երազանք է՝նորից իրացնելու  մարտի 1-ին իրենց չիրացրած հնարավորությունները:  Մարտի 1-ի հանձնաժողովը գործել է, տվել իր եզրակացությունը, և ներկայիս ,,բարձրագոչներից,, էլ անդամ են եղել հանձնաժողովում ու ,թերևս, որևէ ազդեցիկ , նշանակալի հայտարարությամբ կամ ներդրած լումայով  չեն նպաստել հանձնաժողովի գործունեությանը: Բայց, ցավոք, քաղաքականությունը ,,կրկին փորձիր,,-ով չի զարգանում և դրանից առաջանում է միայն՝ ևս մեկ անգամ մարդկանց վշտի ու ցավի շահարկումով սեփական դիվիդենտներ հավաքելու ցինիկ մտադրությունը և հասարակությանը մոլորեցնելու ևս մեկ փորձ:

   Այս ֆոնի վրա իսկապես զարմանք է հարուցում օրակարգի զարգացումը՝ կառավարության հրաժարական են ուզում, չեն կարողանում պայմանավորվել, գազի պայմանագրի հանձնաժողով են ուզում, չեն կարողանում լուրջ բովանդակային խնդիրներ դնել, կենսաթոշակայինն են առաջ քաշում, նորից չեն կարողանում հայտարարի գալ, իսկ գուցե փորձեք բոլորն իրար խառնել ու դրան էլ մարտի 1 ավելացնել ու տեսնել, թե դրանից ինչ դուրս կգա: Չի դուրս գա, որովհետև, հարգելի կոլեգաներ, ձեզանում չկա գաղափարական ընդհանրություն, չկա պայքարի սկզբունքայնություն, կա միայն մեկ միտում՝ այս իշխանությանը մենք դեմ ենք, իշխանությունը մենք ենք ուզում լինել: Բայց նման բնավորությամբ իշխանություն լինել կլինի?:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ