09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ-ն առաջարկում է ՛՛մարտի 1-ի՛՛ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

ԱԺ ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է Լ՛՛մարտի 1-ի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել ու այդ հարցը նորից ԱԺ-ի օրակարգ մտցնել: ՛՛Մենք ներկայացրել ենք այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը, տեղյակ ենք պահել մեր գործընկերներին, որ մենք նախաձեռնելու ենք ստորագրահավաք այն նպատակով, որ հենց առաջիկա քառօրյայում այդ հարցը արտահերթ քննարկման կարգավիճակով մտնի նստաշրջանի օրակարգ՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նկատեց, որ այդ հարցում ստացել են ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հավանությունը: Հարցին, թե կանխատեսելի չէ արդյունքը, նա պատասխանեց. ՛՛Բնական է, որ մենք ՛՛մարտի 1-ի՛՛ սպանությունների բացահայտման հարցով հանձնաժողով ենք ցանկանում ստեղծել: 

Մենք դնում ենք հարցը, կարող են այս անգամ էլ մերժեն: Մի անգամ համաձայնել էին, հետո խաբեցին, կարող են այս անգամ էլ մերժել, միևնույն է, մենք այս հարցը հետևողական կերպով առաջ ենք տանելու և մի օր հասնելու ենք հաջողության, իսկ եթե իրենք մերժում են, ուրեմն հերթական անգամ ցույց են տալիս, որ այս սպանությունների պարտակման գործում պատասխանատուն իրենք են:

Ով մերժեց այս նախագծի ընդունումն, իր վրա է վերցնում այդ գործընթացի պարտակման պատասխանատվությունը՛՛:

Հարցին, թե ինչու են հենց հիմա նման առաջարկով հանդես գալիս, նա արձագանքեց. ՛՛Բնական է, որ մեր մարտիմեկյան հանրահավաքից առաջ ցանանում ենք ևս մեկ անգամ և՛ մեր, և՛ միջազգային հանրությանը հայտնել, որ մենք պահանջատեր ենք այս սպանությունների բացահայտման գործում և ամեն ինչ անելու ենք, որ երբեք ցուցարաների և ժողովրդի դեմ որևէ կառավարություն չկիրառի մահաբեր ուժ՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ