30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Կարապետյանի երազանքն իրականացել է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը 2013-ին թե ձեռքբերումներ, թե կուրուստներ է ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ հավատում է, որ ամանորն ավելի լավն է լինելու: Ի դեպ, երիտասարդ պատգամավորը խոհանոցում լինում է  ամանորին, իսկ թե ինչ է պատրաստում, իրականանում են ամանորյա երազանքները, դիտեք տեսանյութում:

Իշխանությունները վախենո՞ւմ եմ Նոր տարուց /վիդեո/

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ամանորին նվերներ է գնում եղբոր թոռների համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ցանկանում է, որ գոնե մեկ տոն լինի, որին ամբողջ ազգը հավաքվի ու տոնի: Ըստ նրա` իշխանությունները վախենում են հասարակությանն ”իրար գլխի հավաքեն”: Մանրամասները` տեսանյութում:

Արփինե Հովհաննիսյանը 2013-ին և ձեռքբերումներ ունեցավ, և ձախողումներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս ամանորը նշելու է Հայաստանում, տանը` ընտանիքի հետ: Այս մասին պագամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Ի դեպ, Հովհաննիսյանի սիրելի ամանորյա ուտեստը թփով տոլման է, սակայն խոհանոցում այդքան էլ հաճախ չի լինում: ”Ամանորին խոհանոցում քիչ ժամանակ եմ անցկացնում, հատկապես, որպես կանոն Երևանում չեմ լինում, սակայն քանի որ այս տարի տանն […]

Ռուստամյանի ամանորյա խորհուրդը /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` 2013-ը քաղաքական առումով տխուր տարի էր: Ռոսւտամյանը տարին ամփոփեց Henaran.am-ի հետ զրույցում, պատմեց, թե ինչպես է նշում ամանորը, ում հետ ու որտեղ: ՀՅԴ պատգամավորը նաև հետևյալ խորհուրդն է տալիս. ”Պետք է շատ զգույշ լինել ճոխ սեղաններից, որովհետև ամանորին դրանք առանձնապես չեն տարբերվում իրարից, մի քիչ այս կողմ, մի […]

Միգուցե ճիշտը լռելն է

ՀՅԴ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Միգուցե ճիշտը լռե՞լն է։ Հաստատ՝ ճիշտը լռելն է…  Բառերն արժեզրկվել են, չարչրկվել, մաշվել, մեր ձեռքը կրակն ընկել… Ձեռքբերումներ… Ծիծաղելի է… Էդ բառը դիսոնանսի մեջ է մեր իրականության հետ։ Ու հարցեր… Նույն հարցերը՝ բոլոր ժամանակներում: Մեզ ցավալիորեն հետապնդող, ճակատագիր ու ամոթ դարձած հարցերը՝ ի՞նչ անել, ո՞րն […]

93-ի Նոր տարին Քելբաջարում… Սասունի հուշերը /վիդեո/

”Սասուն” ջոկատի հրամանատար, ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը 2013 թ-ի ձեռքբերումը համարում է ”Քաղաքացիական պայմանագրի ” ստեղծումը: Henaran.am-ի հետ զրույցում նա իրեն ու հայ ժողովրդին մաղթեց հավատի վերականգնում, պետականության ամրապնդում ու արտագաղթի կասեցում: Արցախյան հերոսամարտի հրամանատարը հիշեց նաև, թե մարտի դաշտում ինչպես էին ամանորը նշում: ”1993 թ-ի դեկտեմբերի 31-ին իմ ջոկատով գնացել եմ Քելբաջար” … […]

Զարուհու աղջիկը նամակ է գրել ԱԺ-ի Ձմեռ պապին. /վիդեո/

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար, տարվա ամենասկանդալային պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որքան ակտիվ է խորհրդարանում ու հասարակական կյանքում, այնքան էլ ակտիվ է խոհանոցում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը ասաց, որ ամանորին ինքն է բոլոր ուտեսները պատրաստում: Երեխաների համար նվերներ ”Ձմեռ պապան” է գնում: ”Փոքր բալիկս նամակներ է գրել: Ասում է, որ բոլոր Ձմեռ պապիկներին նամակ է գրել` իմ […]

Հեղափոխությունը մնաց օձի փորում.2013թ-ը՝ Henaran.am-ի աչքերով

Անցնող Օձի տարին սկսեցինք քաղաքական թոհուբոհով` նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրմամբ: Օձի թույնն էր թերեւս շատ, որ քաղաքական գործիչները չկարողացան զսպել իրենց եւ հունվարի 31-ի երեկոյան մահափորձ կատարվեց ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Հետո պիտի բացահայտվեր, որ մահափորձի պատվիրատուն մեկ ուրիշ թեկնածու է` էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ամեն դեպքում, նախագահական ընտրությունները չհետաձգվեցին եւ 2013թ-ի փետրվարի […]

Ալեքսանյանը Հեղինե Բիշարյանին խոստացավ /վիդեո/

Որտեղ է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նշելու ամանորը: Ընտանիքի հետ Ծաղկաձորում է  լինելու, Henaran.am-ի հարցին պատասխանեց Ալեքսանյանը : Ինչ է նվիրելու կնոջը, հարցրինք, ”ես նվեր եմ էլի, ինձնից թանկարժեք նվեր”,-ասաց: Զրույցին միջամտեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:  Շարունակությունը` տեսանյութում:

Արգամիչի համար տարին բեղմնավոր էր. թոռնիկներ է ունեցել /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013թվականը բեղմնավոր է համարում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ անձամբ իր համար: Մասնավորապես նա թոռնիկներ է ունեցել: Կարծում է՝ 2014թ-ին էլ ավելի մեծ ու լավ ձեռքբերումներ կլինեն: Իսկ Հայաստան աշխարհին նա սեր, խաղաղություն  է մաղթում: Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքները` տեսանյութում:   Ներկայացնում ենք ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը. “Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտվում է 2013 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի