20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Գաղջ” մթնոլորտի վերաբերյալ էր

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը ևս մասնակցել է մի քանի օր առաջ կայացած ԲՀԿ համագումարին: Այս մասին Բոստանջյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Բոստանջյանը ԲՀԿ ցուցակում ներկայացված չէր, լուրեր էին շրջանառվում, որ նա դուրս է գալու կուսակությունից: Սակայն ինչպես նշեց Բոստանջյանը, ինքը ԲՀԿ անդամ է ու որպես պատվախնդիր անձ մանսակցել է համագումարին:

”Այն պահից երբ իմ կամքով չեմ գտնվել ցուցակում պայմանավորված իմ գիտական ու բուհական աշխատանքներով, կուսակցության համար չէի կարող այնքան ինտենսիվ աշխատել, ինչքան պահանջը կար, ես ունեցա ավելի մակերեսային շփումներ, սակայն մեր կուսակցության համագումարն էր և որպես պատվախնդիր մարդ` բնականաբար պետք է մասնակցեի այդ համագումարին”,-նշեց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին և այն դիտարկումներին, որ ավելի շատ այն ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր` Բոստանջյանն ասաց. ”Ելույթը շատ կարևոր էր հայ իրականության ու մեր երկրի համար` անկախ այն հանգամանքից` ով ինչպես է որակում:

Ելույթ էր, որտեղ մեր բոլոր կնճռոտ հարցերը, ինչպես մեր նախագահն է ասել` հանրապետությունում տիրող գաղջ, մղձավանջային իրավիճակով պայմանավարված պրոցեսների, տհաճ երևույթների բարձրաձայնում եղավ”: Ըստ նրա` տան մեջ էլ ընտանիքի անդամներից մեկը կարող է քննադատել անհաջողությունները, վատ զարգացումները, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ անդամը ընդդիմադիր է դառնում, նա ուղղակի իր մտահգությունն է արտահայտում:

Տեսակետին, թե այս ելույթով ԲՀԿ-ը ”պոկվեց” իշխանությունից, Բոստանջյանը կրկին ընտանիքի օրիանկը հիշեցրեց: ”Ցանկացած մտահոգություն պոկվե՞լ է նշանակում…հիմա ես ձեզ կարող եմ ասել օրինակ այս ճանապահով մի գնացեք, այնտեղ փոսեր կան, դրա համար ինձ պետք է պախարակե՞ք”,-եզրափակեց ԲՀԿ անդամը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ