07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգվում է. տարաձայնություններ կան /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նիստ էին հրավիրել: Ինչպես դրա ավարտից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկու քննարկումը լայն օրակարգ է ունեցել: Քննարկվել են մարտի մեկի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու, գազի վերաբերյալ հանձնաժողով ձևավորելու մեծամասնության, ինչպես նաև ՛՛Նաիրիտի՛՛ վերաբերյալ հանձնաժողով ու կառավարությանն անվստահությունն հայտնելու հարցերը:

Ինչպես հայտնեց Ռուստամյանը, այս քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դեռ հասունացած չէ:

՛՛Դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային մասով, մարտավարական իմաստով, դրա համար խոհանոցը ես չեմ կարող բացել՛՛,-նկատեց Ռուստամյանը՝ հավելելով, որ խնդիրը որպես նպատակ ձևակերպված է: 

Հարցին, թե հնարավոր է հրաժարավեն այդ գաղափարից, Ռուստամյանը պատասխանեց. ՛՛Ամեն ինչ էլ հնարավոր է, մենք ի սկզբանե մեկ սկզբունքով ենք առաջնորդվել, որ եթե չենք կարողանում հասնել հեռանկարային ավելի մեծ օրակարգով համաձայնության, դա չպիտի խանգարի փոքր քայլերով առաջ գնալուն՛՛: Նա շեշտեց, որ իհարկե, կան անհամաձայնություններ, բայց տարաձայնությունն ևս կան մոտեցումների ու պատկերացումների հետ կապված:

Դիտարկմանը, թե միևնույնն է եթե հաջողության ունենա այս նախաձեռնությունը, կրկին մեծամասնությունն է ձևավորելու կառավարությունը, նշանակելու նոր վարչապետին, նա արձագանքեց, որ նոր կառավարությունը կհասկանա, թե ինչ անվստահություն հարցեր կային նախորդի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ