13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Եթե Տիգրան Սարգսյանը այս տարածքում վարդ ցանի…՛՛

՛՛Քառասուն միլիոն դոլար են գնահատել Նաիրիտը: Եթե Տիգրան Սարգսյանը մենակ Նաիրիտի այս տարածքում վարդ ցանի, քառասուն միլիոն դոլար մի տարում կհանի, հա պամիդոր, վարունգ էլ, թող կեսը հանի, կհանի՛՛,-այսօր Նաիրիտի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մանուկյանը նշեց, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին ՛՛արդեն […]

Հովիկ Աբրահամյանին սիրել պետք չէ

՛՛Նաիրիտի՛՛ հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախ նշեց, թե “այս ամբիոնը միմյանց վիրավորելու ամբիոն է դարձել”, ապա հանդուրժողականության կոչ արեց: ԱԺ նախագահը շեշտեց, որ իշխանությունները կողմնակից են, որպեսզի ստեղծվի նման հանձնաժողով եւ հիշեցրեց, որ մոտ քսան օր առաջ ոչ ոք չէր հավատում, որ գազի հարցով հանձնաժողով կստեղծվի, […]

՛՛Դուք քերոբների իշխանություն եք՛՛

՛՛Սա ի՞նչ իշխանոթյուն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների […]

Մինասյանը հրաժարվեց մեղադրել վարչապետի եղբորը

Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե բացի 31 մլն դոլար վնասից էլ ի՞նչ վնաս է հասցվել պետությանը աֆյորաների արդյունքում: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև խնդրեց անդրադառնալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը առնչություն ունի ամբողջ գործարքի հետ: Ի պատասխան Արծվիկ […]

Վարչապետի եղբայրն ինքն իրեն պարգևատրե՞լ է

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Նաիրիտի” հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանից հետաքրքվեց, թե հանձնաժողովը ստեղծվելու դեպքում արդյոք կուսումնասիրի նաև Եվրոպայի ֆորումի հրապարակած տեղեկությունը, որ իշխանությունները միտումնավոր Նաիրիտը տանում են սնանկացման, թեև կառավարությունը դա հերյուրանք է որակել։ Զոհրաբյանին նաև հետաքրքրում էր, թե ուսումնասիրության առարկա կդառնա արդյոք նաիրիտցիների ցույցերի ժամանակ հնչող այն […]

“Շատ վատ բան”

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն այսօր լրագրողների հետ զրույցում որակեց ՛՛շատ վատ բան՛՛: ՛՛Յուրաքանչյուր նման իրադարձություն վատ եմ գնահատում, որովհետև կան մարդկային զոհեր՛՛,-ասաց նա: Հարցին` արդյոք Ուկրաինայում իշխանափոխություն կլինի և Մաքսային միությունը դրա արդյունքում որպես կառույց չի կայանա, նա չպատասխանեց: Ասաց` կանխատեսումերով չի զբաղվում: Իսկ “Մարտի մեկի” հետ “Մայդանում” նմանություններ կան: Այս […]

Հանձնաժողովը, եթե ձևավորվի, կուսումնասիրի “Նաիրիտի” սնանկության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության առաջարկը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ Նաիրիտը պետք է աշխատի, վերագործարկվի, “դրա համար է նաև անհրաժեշտ հանձնաժողովը”: Վերջինս պետք  է ուսումնասիրի նաև, թե ինչպես է ստացվել, որ սնանկացում է եղել: Այստեղ պետք է ընդգրկվեն մասնագետներ: Ապա պատգամավորները հարցերով դիմեցին Մինասյանին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը […]

Իսլամիստները դպրոցն այրել են, 30 աշակերտ է մահացել

Նիգերիայում 30 աշակերտ դարձել է արմատական իսլամիստական “Բոկո Հարամ” կազմակերպության զոհը: Կազմակերպության անդամները գրավել եւ այրել են դպրոցը, ինչի հետեւանքով ներսում գտնվող աշակերտները` 30 հոգի, այրվել են ու մահացել, գրում է РИАНовости–ն: “Բոկո Հարամ” կազմակերպության անդամները պայքարում են երկրում շարիաթի տարածման համար, նրանք մերժում են արեւմուտքի կրթական ծրագրերը:

“Կիկոսի մահը” դարձավ

Գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկի հիմնական զեկուցող Դավիթ Հարությանի համար սպասելի էր, որ իրենց քայլին կհետևի “Կիկոսի մահի” պատմությունը։ ՛՛Հետո Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարանոյա՛՛,-ամփոփիչ ելույթում ասաց Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը շնորհակալություն […]

Յանուկովիչը նախագահական նստավայրում ապրել է սիրուհու հետ /ֆոտո/

Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով օրերս թողել էր իր նստավայրն ու փախել, պարզվել է, միայնակ չի բնակվել նախագահականում: Նա այնտեղ ապրելիս է եղել իր 39-ամյա սիրուհի Լյուբով Պոլեժայի եւ նրա` առաջ ամուսնուց ունեցած դստեր հետ: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները, որոնք նաեւ հրապարակել են Յանուկովիչի սիրուհու լուսանկարը: Հարկ է նշել, որ Յանուկովիչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի