19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետի եղբայրն ինքն իրեն պարգևատրե՞լ է

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Նաիրիտի” հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանից հետաքրքվեց, թե հանձնաժողովը ստեղծվելու դեպքում արդյոք կուսումնասիրի նաև Եվրոպայի ֆորումի հրապարակած տեղեկությունը, որ իշխանությունները միտումնավոր Նաիրիտը տանում են սնանկացման, թեև կառավարությունը դա հերյուրանք է որակել։

Զոհրաբյանին նաև հետաքրքրում էր, թե ուսումնասիրության առարկա կդառնա արդյոք նաիրիտցիների ցույցերի ժամանակ հնչող այն պնդումները ու նաև մամուլում եղած հրապարակումները, որ ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսանի եղբայրն ինքն իրեն պարգևատրել է 42 մլն դրամ պարգևավճարով:

՛՛Բոլոր հրապարակումները և փաստերը այս հանձանժողովն ուսումնասիրության առարկա կդարձնի, ոչ միայն հիմնավորվածության, այլ ազդեցության տեսանկյունից: Ի վերջո, “Նաիրիտի” հարցն է քննարկվելու, նաև այն պաշոնյաների չարամիտ գործունեությունը, որ հասցրել են այս վիճակին՛՛,-պատասխանեց  Մինասյանը։

Նա նշեց, թե պաշտոնատար անձինք նույնպես քննարկման առարկա կլինեն, իսկ աշխատակիցների վարձատրությունը հատուկ ուշադրության կենտրոնում կլինի, որն ըստ նրա՝ կազմում է 12 մլն դոլար։

ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանն էլ հարցրեց, թե ժամանակին “Նաիրիտի” հարցով տարբեր փաստեր էր ներկայացնում Ռամկավար ազատական կուսակցության նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, ով մեղադրում էր վարաչպետին :

Պատգամավորը հարցրեց, թե նրա բարձրացված հարցերը նույնպես քննելու անհրաժետություն կդառնան, չնայած նրան, որ նա երկրից հեռացել է, իսկ առաջադրված մեղադարանքները անհիմն են որակվել։ Մինասյանի խոսքով` բոլոր հարցերն էլ ուսումնասիրվելու են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ