10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում սպանվել է դատավորը, ով որոշում էր կայացրել ցուցարաների ձերբակալության մասին

Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, ով որոշում էր կայացրել ցուցարաներին ձերբակալելու մասին, գրում է РИА Новости-ն: 34-ամյա դատավորին գնդակահարել են երեկ, նա մահացել է այսօր հիվանդանոցում: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ինչո՞ւ են ոչ իշխանական 4 ուժերը ձգձգում իմպիչմենթի հարցը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը քննարկում են կառավարության իմպիչմենթի հարցը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին փոխանցեց, որ հանդիպումը ՛՛շատ արդյունավետ էր՛՛: ՛՛Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն բերի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում և ինչ նախագծով պետք է ներկայանանք: Այսօր դրանք միանգամից չէին կարող քննարկվել, որոշակի վերաբերմունք […]

Օլիգարխների որդիները բանակում էլ համը կհանեն /վիդեո/

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը անդրադառնալով “Զինապարտության մասին” ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների նախագծին՝ մասնավորապես ասաց, որ 18 տարեկան ցանկացած առողջ զինապարտ պետք է ծառայի ու վերացնեն տարկետման իրավունքը: “Լրագրողները պետք է գնան սահման, զորամասեր, տեսնեն ինչպես է ծառայում այս կամ այն պաշտոնյայի որդին եւ այդպես բանակը կլավանա, հավատացեք ինձ”,-ասաց Բլեյանը: ՀՀ  կրթության եւ գիտության […]

Քննարկվում է կառավարության իմպիչմենթի հարցը

Այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը Ազգային ժողովում քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այստեղ են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ՛՛Ժառանգությունից՛՛ ՝ Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, որ ոչ իշխանական չորս ուժերը քննարկում են կառավարության իմպիչմենթի հարցը:  […]

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ երկրիղեկավարության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, գրում է ИТАР-ТАСС-ը։ Ակնկալվում է, որ այցի շրջանակում տեղի կունենա Մարգվելաշվիլիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ենթադրվում է նաեւ, որ նախագահները կքննարկեն նաև Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ուղիները։  

Տարածաշրջանում ամենաազատը Հայաստանն է. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը: Այստեղ ներառված է 180 երկիր: Զեկույցի լավագույնների տասնյակում են` Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։   Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է, որը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ 84-րդ հորիզոնականում Վրաստանն է, […]

Պատասխան /վիդեո/

Ձեզ է ուղարկվում, քիչ առաջ Բրյուսելում,  Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ արված տեսագրությունը, որի ժամանակ Ադրբեջանի պատվիրակը հերթական բարբաջանքն ու մեղադրանքն է ուղղում Հայաստանի Հանրապետության հասցեին, որին պատասխանում է Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Մի գոռացեք, չեք վախեցնի. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ներկայացնում ենք մի հատված:   -Նախագահական ընտրություններին կոնկրետ ՀԱԿ-ի անդամները հայտարարել են, որ անիմաստ է թեկնածու առաջադրելը, քանի որ արդեն նախընտրական շրջանում ընտրությունները կեղծելու համար վարչական ու այլ լծակներ են գործադրվում:  – Ես կասեի, որ ՀԱԿ-ի անդամ Լեւոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանի հետ […]

Վարչապետին անվստահություն են հայտնում, բայց վարչապետի սեփական թեկնածու չունեն.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս թերթի  հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։  Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ […]

Ինչպես Օլիմպիադայի բացմանը ռուս մեկնաբանները ներկայացրեցին Հայաստանն ու Ադրբեջանը

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին ողջ աշխարհն էր սպասում, կարելի է անցած համարել: Միայն թե այս արարողության մանրամասները դեռ երկար կքննարկվեն: Կոնկրետ հայերիս համար առավել հետաքրքիր է կոնկրետ մեր եւ հարեւանի առնչությամբ մանրամասները: Ներկայացնում ենք դրանք առանց մեկնաբանության: Նախ մարզադաշտ դուրս եկան Ադրբեջանի մարզիկները: ”Россия-1”-ի մեկնաբանները նշեցին. ”Այստեղ հետաքրքիր է, որ երկրի դրոշակակիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի