01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուստամյանի համար դժվար էր այդ բառն ասելը … Թովմասյանի հետ խնդիր չունեն

՛՛Այո պրն. Ռուստամյանը մեր քաղաքական դաշտի հավասարկշռված ու զուսպ քաղաքական գործիչներից է, բայց ամեն ինչ սահման ունի՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան այն տեսակետի, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին հարիր չէր երեկ խորհրդարանում հայհոյելը:

՛՛Ես չգիտեմ՝ լրագրողները դա նկատեցին, թե ոչ, բայց այդ բառը արտասանելուց առաջ բավական երկար դադար տվեց և հասկացող մարդիկ, կարծում եմ, կհասկանան, որ դա ևս բխում էր իր՝ մտավորական մարդու ներքին դժվարությունից, իր բարոյական կենսակերպից, այդ բառն իր համար ասելը հեշտ չէր, պարզապես եկել էր մի սահման, որ պրն. Ռուստամյանը ստիպված եղավ ասել դա՛՛,-հավելեց Վարդանյանը:

Վարդանյանը շեշտեց, որ ՀՅԴ-ը մշտապես եղել է կոռեկտ, քաղաքական քննարկումներում “երբեք թույլ չեն տվել անցնել սահմանը”: ՛՛Երեկ շատերը փորձում էին գնահատական տալ, թե անսպասելի էր պրն. Ռոստամյանից նման արտահայտություն, քանի որ նա միշտ հավասարակշռված է եղել, շատ կոռեկտ, բայց մի խնդիր կա՝ բոլոր նման դատողություններ անողները իրավունք ունեին այդպես դատել, եթե մեկ շաբաթ առաջ նրանք նույն բանն ասեին արդարադատության նախարարի ասածի վերաբերյալ, բայց եթե այդ մասին չեն արտահայտվել և միայն հիմա են արտահայտվում, դա ևս մի բառ ունի՝ երեսպաշտությւոն:

Կարծում եմ նախարարի մամուլի խոսնակի արձագանքով ամեն ինչ իր տեղն ընկավ: Ուրախ եմ, որ արձագանքն ավելի խելամիտ էր ու զուսպ, կարծում եմ հարցը սրանով այժմ փակ կլինի՛՛,-եզրափակեց Վարդանյանը:

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանը խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին ասել էր ղալաթ են անում, իսկ Ռուստամյանը հորդորեց նախարարին նման բաներ չանել, հակառակ դեպքում իրենք էլ կարող են “չաթլախ” բառն օգտագործել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ