Անի Զախարյանը Իլհամ Ալիևին կհամոզի՞
Պարզվում է “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը Հեյդար Ալիևի հետ սոցցանցում շփվելով` ուզում է լուրջ դիվանագիտական հարցեր լուծել:
“Թեկուզ դեռ մեր կուսակցության շրջանակներում հարկավոր է մի քիչ քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում: Ես վաղուց ասել եմ՝ ճիշտ է այս պահին մենք խորհրդարանում տեղ չենք զբաղեցնում, բայց դա բացարձակապես չի նվազեցնում մեր քաղաքական կշիռը:
Մենք պետք է սկսենք աշխատել բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև դեսպանատների հետ աշխատանքը”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
Ադրբեջանի նախագահի հետ Անի Զախարյանը ցանկանում է քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը.”Որովհետև այն ամենը ինչ ներկայացվում է մեզ մամուլով մեկ այլ բան է, թե ինչ բանակցություններ են գնում, իսկ արդեն անմիջական շփման մեջ՝ ամեն բան այլ ձև կլինի:
Ես հետևում եմ Ադրբեջանի նախագահի ելույթներին: Վերջին ելույթում խոսելով արտաքին քաղաքականության մասին~ նա ծաղրեց Հայաստանի իշխանությանը:Իսկ ես փորձելու եմ Հայաստանի քաղաքական կշիռը բարձրացնել”,-նշեց քաղաքական կուսակցության ղեկավարը:
Կընդունի արդյո՞ք Իլհամ Ալիևը Անի Զախարյանի ընկերանալու հայտը սոցցանցում և արդյոք արդեն հայտն ուղարկված է.
”Տեսնենք, տեսնենք՝ ջանս, ես ավելի հակված եմ կարծելու, որ կընդունի: Այսօր աշխատանքի եմ եղել երեկոյան պարզ կլինի: Եթե չընդունի ուրեմն կփորձեմ առավել լուրջ դիվանագիտական մոտեցմամբ լուծում տալ այս խնդրին”: