04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Նողկալի է, նողկալի … “

Երեկ այս դահլիճում խոսափողից հայհոյանք հնչեց: Բացատրվեց, որ ի պատասխան է մեկ այլ բառի, որը վիրավորական էր: Հայհոյանք չէր. բայց վիրավորական էր: Դրան պատասխանվեց բացահայտ հայհոյանքով: Իհարկե, հայհոյանքից առաջ “եթե” կար, ու մյուս կողմը կարողացավ ավելի բարձր կանգնել ու հայտարարել, որ եթե-ներին չի պատասխանի: 

Բայց դա ինձ չի սփոփում, քանի որ երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակավ հայհոյել են: Տիկին Հերմինե Նաղդալյանի ներկայությամբ, տիկին Նաիրա Զոհրաբյանի ներկայությամբ, տիկին Լյուդմիլա Սարգսյանի ներկայությամբ, իմ կողմից շատ հարգված մյուս տիկնանց ներկայությամբ: Դահլիճում գտնվող երեխաների ու երիտասարդ լրագրողուհիների ներկայությամբ:

Առանձին հեռուստաընկերություններ հայհոյանքը բառացի հեռարձակել են: Իրենք էլ են երևի “տղա”: Ու շատ շատերը լսեցին, որ Ազգային Ժողովում հայհոյել են: 

Մի բան կասեմ միայն: Ժամանակը շատ դաժան հատկություն ունի: Նա անողոքաբար ոչնչացնում է փաթեթավորումը ու պահում միայն էությունը: Ժամանակ կանցնի, ու այս ամենից միայն կմնա, որ այսինչ անհատը այսինչ հայհոայնքն է հնչեցրել խորհրդարանում: Ամեն ինչ կանցնի, բանավեճը կմոռացվի, աքլորանալը հիմարություն կդառնա, նույնիսկ հիսունքանի հոգու հետևում “պախկված” լինելը չի հիշվի. կհիշվի միայն, որ ՀՀ Ազգային ժողովում այսինչը հայհոյել է: 

Սրա հետ հարկ կլինի ապրել: Շատ երկար: Իհարկե պատասխան տալու կարիք էլ կլինի: Շատ երկար: 

Կյանքը պահային էյֆորիաներ չի: Ավելի երկար ու ավելի բարդ է: Իսկ մեր նման հասարակություններում հայհոյանքը դժվար են մոռանում: 

Նողկալի է պարոնայք: Նողկալի”,-այսպես է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին արձագանքում երիտասարդ պատգամավոր, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը: :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ