11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Դուք քերոբների իշխանություն եք՛՛

՛՛Սա ի՞նչ իշխանոթյուն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների մի աստղաբույլի հետ, արդեն չգիտեի՝ ի՞նչ անեի, մնում էր մենակ հավատալ ձեր անկեղծությանը, սկսել ձեզ հետ համագործակցել՛՛,-այսօր ՛՛Նաիրիտի՛՛ հարցով հանձնաժողով ստեղծելու շուրջ ԱԺ քննրկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս հիշեցրեց, որ նման առաջարկություններ չի կարող անել մի կառավարություն, որը կապիտալի արտահոսք է գրանցել: ՛՛Եվ սա խոսում է մի իշխանություն, որի կառավարման օրոք 5-6 մլրդ դոլար, համաձայն համաշխարհային բանկի զեկույցի, կապիտալի արտահոսք է տեղի ունեցել ապօրինի եղանակով:

Սա խոսում է մի կառավարություն, որի օրոք վարչապետը խառնված է օֆշորային սկանդալի մեջ, որի հանգուցալուծումը մեկ տարի է արդեն չենք կարում ստանալ ու նման բեռով մեր պետությունը առաջ է գնում: Չգիտեմ, սա խոսում է մի կառավարություն, որը 300 մլն-ի պարտք է ապօրինի կուտակել: Դուք քերոբների իշխանություն եք և այսօր դուք պետք է պատասխան տաք ԱԺ մոտ հավաքված ժողովրդին՛՛,-Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ