15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Կիկոսի մահը” դարձավ

Գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկի հիմնական զեկուցող Դավիթ Հարությանի համար սպասելի էր, որ իրենց քայլին կհետևի “Կիկոսի մահի” պատմությունը։

՛՛Հետո Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարանոյա՛՛,-ամփոփիչ ելույթում ասաց Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որ առաջարկներ են ներկայացրել հանձնաժողովի հետ կապված, իսկ ՀԱԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ ելույթները համարեց զուտ ելույթներ:

՛՛Իսկ ով պետք է աշխատի` զանգ կախելու և ճառ ասելու պատմությունը չարժե, որ հիշեցնեմ՛՛,-նետեց նա։

Պատգամավորը խորհուրդ տվեց, թե շոուի համար և դիտորդի դերում իսկապես պետք չի ներկայանալ ։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքների դռնփակ լինելուն, Հարությունյանի խոսքով` դա ոչ թե գաղտնի է, այլ դռնփակ, քանի որ այնտեղ կարծում են, որ լսարան պետք չի։ ՛՛Որևէ անձ սահմափակված չէ հանձնաժողովից դուրս ներկայացնել աշխատանքը, բայց որ աշխատանքի հաշվին, ոչ ՀՀ քաղաքացու շահերի հաշվին՛՛:

Ժամկետների հարցում փոփոխություններ չեն արվի, ինչպես ԲՀԿ-ն էր պահանջում. ՛՛Եզրակացությունը ինչպես ասել էի, պետք է ներկայացնի մինչև հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ավարտը, այդ նորմը ամրագրել ենք՛՛,-ասաց նա։ 

Հիշեցնենք հանձնաժողովը պետք է ուսումնասիրի` ինչի արդյունքում է Հայաստանը ահռելի չափի պարտ կուտակել սպառած գազի դիմաց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ