07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հանձնաժողովը, եթե ձևավորվի, կուսումնասիրի “Նաիրիտի” սնանկության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության առաջարկը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ Նաիրիտը պետք է աշխատի, վերագործարկվի, “դրա համար է նաև անհրաժեշտ հանձնաժողովը”: Վերջինս պետք  է ուսումնասիրի նաև, թե ինչպես է ստացվել, որ սնանկացում է եղել: Այստեղ պետք է ընդգրկվեն մասնագետներ:

Ապա պատգամավորները հարցերով դիմեցին Մինասյանին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց` տեղյակ է Մինասյանը՝ ինչ խնդիր են առաջ քաշում այս պահին Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարները:

՛՛Դրսի ժողովուրդը Նաիրտիի աշխատակիցներն են, այն անձինք, ովքեր շահագրգռված են գործարկման հարցով, ուզում են վերագործակել, որպեսզի կարողանան ոչ թե պարապուրդի ռեժիմով աշխատել, այլ աշխատել, ստեղծել բարիք, որ ՛՛Նաիրիտը՛՛ մտնի բնականոն գործունեության մեջ՛՛,-պատասխանեց Մինասյանը:

Մանուկյանը նաև հարցրեց, թե որքան ներդրումներ են վերջին 15 տարվա ընթացքում կատարվել ՛՛Նաիրիտում՛՛:

Մինասյանը հայտնեց, որ երբ կառավարությունը մասնավորեցնում էր, նախատեսված էր, որ 120 դոլարի ներդրում պետք է լինի, ինչը չի իրականացել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ