10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է կատարվում

Աշխատանքային այցով քաղաքաշինության նախարարությունում գտնվող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նախարարության աշխատակիցներին  հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, Նախագահը վստահեցրել է, […]

“Նոր օրենքով կարգուկանոն կմտցվի”

Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան ասել է, որ այս նոր օրենքով կարգուկանոն կմտցվի: Նա նշել է, որ 2013 թվականին 37,2 հազար […]

Անիին ապտակել են, վերցրել տեսախցիկը /վիդեո/

Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը, ում նկատմամբ իր խոսքով` փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում բռնություն էր կատարվել, պատմեց դեպքի մանրամասները: Անին հայտնեց, որ իրեն ապտակել են, վերցրել տեսախցիկը, իսկ երբ հետ են վերադարձրել, հիշողության քարտը դատարկ է եղել: Անին չի բացառում, որ բարձրացված մեծ աղմուկից հետո որոշ մարդկանց կպատժեն. ”Այն աղմուկը, որը […]

Պետք է ապացուցի /վիդեո/

Այսօր ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին հրավիրել էր ”Նաիրի” կինոթատրոնի մոտ, որտեղից մեկնարկեց ”սոլիդարության” ակցիան: Լրագրողի հարցին, արդյոք կարծում է, որ Կարեն Ավագյանը կգա, Կարապետյանը պատասխանեց, որ Կարեն Ավագյանը հավասարակշռված անձ է եւ ինքը չի պատկերացնում, որ նա կգա ու ինչ-որ ապօրինություններ կանի, սակայն ցանկալի կլիներ, որ գար եւ իր խոսքի […]

Փորձում են տապալել խաղաղ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով “Ժնեւ – 2” խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: “Դա ինձ շատ է անհանգստացնում: Եվ, իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները մամուլի ասուլիսների ժամանակ ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում”,- ասել […]

Արցախի գերխնդիրը

Հանդիպում համայնքապետերի հետԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:Առկա խնդիրներից […]

Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:  Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները. ”Հատկանշական է, որ […]

Ակտիվիստները ՛՛սոլիդարության՛՛ կոչ են անում /վիդեո/

“Նաիրի” կինոթատրոնի մոտակայքից քիչ առաջ մեկնարկեց մի քանի հասարակական կազմակերպությունների եւ ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած ակցիան: Ըստ կազմակերպիչների, ակցիան ոչ թե Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման մասին է, այլ “սոլիդարության” կոչ անելու միտում ունի: Ակտիվիստները հիշեցրին, որ մի քանի օր առաջ հանրահավաքի իրազեկման ժամանակ բռնություն է գործադրվել ՀԱԿ ակտիվիստների, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ: Այսպիսով, ուզում […]

Դավադրությու՞ն

”Երեկ Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատել է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը։ Եթե մեր երկրում կա մի քաղաքական ուժ, որի գործողությունների էությունն ու իմաստը գրեթե անհասկանալի են, դա հաստատ այս կուսակցությունն է՝ չհաշված, իհարկե, արտախորհրդարանական մի շարք մանր-մունր ”խմբակներ”:  Ըստ Օսկանյանի՝ Հայաստանը կորցրեց իր մանևրելու […]

Ամերիկացի համանախագահն անդրադարձել է ԼՂՀ խնդրին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա twitter-յան իր միկրոբլոգում գրել է.   “Հունաստանում եւ Թուրքիայում ապրող կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում”: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի