05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը բացառում է Ուկրաինայի սցենարը /վիդեո/

 ՛՛Մեզ համար շատ ցավալի իրադարձություններ են, որովհետև գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ եղբայրական երկիր է և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն, գործընթացները վերականգվեն: Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, թե իշխանափոխության նման ճանապարհը, ինչպիսին Ուկրաինայում եղավ, ընդունելի է իր  համար և ինչպե՞ս կվարվի, եթե Վ. Յանուկովիչի կուսակցության պես ՀՀԿ-ն էլ հրաժարվի Սերժ Սարգսյանից,  Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե նման դեպք Հայաստանում տեղի չի ունենա: ՛՛Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն և կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են նման սցենարի մասին, բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ՛՛:

 Վարչապետը բերեց մի քանի պատճառ՝ վստահեցնելով, թե Հայաստանում նման սցենար լինել չի կարող: 

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում այն մտահոգություններին, թե Մաքսային միությունը այլևս որպես կառույց չի կայանա Ուկրաինայում իշխանափոխության հետևանքով, Տ. Սարգսյանը պատասխանեց, թե այդ կառույցը կայացած է և կատարում է իր հերթական քայլը զարգացման առումով: ՛՛Ուզում եմ արձանագրենք, որ այդ կառույցը կայացած է, ցույց է տվել իր էֆֆեկտիվությունը: Ավելին՝ այդ կառույցը կատարում է սերտ համագործակցության հաջորդ քայլը՝ դա Եվրասիական տնտեսական միության ձևավորումն է, որի մասին քաղաքական հայտարարություն են արել երեք երկրների նախագահները, գտնում են համագործակյցության նոր փուլի, այն է՝ ապրանքների ազատ հոսք, կապիտալի, աշխատույժի, ծառայությունների՛՛:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ