Վարկաբեկում են. վարչապետն իր ու իր եղբայրների ՛՛Նաիրիտի՛՛ հետ ունեցած կապի մասին /վիդեո/
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերը քաղաքական շահարկումների առիթ է: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում որոշ պատգամավորների հնչեցրած փաստարկները ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված բացարձակ կապ չունեն իրականության հետ: Ըստ վարչապետի, Չինաստանի հետ կնքված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել դեռ 2000թ, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005թ: ՛՛Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որ իմ անձի հետ էին կապում, իմ եղբայրների հետ էին կապում, անհիմն է, շինծու և սուտ: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդում իմ ընդդիմախոսները նման սուտ տեղեկատվությունը կապելով ինձ հետ, միայն մեկ նպատակ, քաղաքական շահարկում ինձ վարկաբեկելու նպատակով՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջինս հայտարարեց, որ չինական պայմանագիրը և հոսքագծերի արտահանումը ոչ մի առնչություն չէր կարող ունենալ ոչ իր հետ, ոչ էլ իր եղբայրների հետ:
Իսկ թե ինչով է վարչապետն իր այս հայտարարությունը բացատրում և ՛՛Նաիրիտիի՛՛ հետ կապված այլ մանրամասները՝ տեսանյութում: