Ալիեւի փողերը այստեղ էլ են սիրում
Ալիեւի փողերը սիրում են նաեւ գերմանացի գիտնականները: Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում Արդբեջանի պատմության ամբիոնն այսուհետ իրականություն է դարձել` հայտարարելով գիտական աշխատողների թափուր տեղեր:2000 թից ի վեր`գերմանացի պրոֆեսոր Եվա-Մարիա Աուխն իր համար հաստիք է բացել տվել համալսարանում` Արդբեջանի պատմությանն ու մշակույթին զուգահեռ նաեւ տարածաշրջանային կոնֆլիտներով ու հարակից երկրներով զբաղվելով: 1970 ականն թթ. Բաքվում ուսանած գերմանացի պրոֆեսորին Բաքվի այսօրվա իշխանությունները չեն մոռացել:
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը տարեկան 75.000 Եվրո է վճարւմ Աուխին, եւ սա միայն Աուխի հետ ունեցած պայմանագրով:Ադրբեջանի պետական ՛՛SOCAR՛՛ նավթային ընկերությունը եւս կանգնած է Աուխի կողքին` հովանավորելով վերջինիս նախաձեռնած միջոցառումները Գերմանիայում:
՛՛Արդյո՞ք Գերմանիայի հեղինակավոր համալսարանը սկել է ձբաղվել Ադրբեջանի ավտոկրատիայի PR-ով՛՛ –նման հռետորական հարցով գերմանական ՛՛Die Zeit՛՛ պարբերականը դիմում է հասարակությանն ու համալսարանի ղեկավարությանը: Թերթն ահազանգում է, որ ոչ ավել ոչ պակաս ՛՛Ադրբեջանի պատմության՛՛ ամբիոնը հովանավորում է Գերմանիայի ամենահեղինակավոր համալսարաններցի մեկը:
Եւ սա այն երկրի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, որտեղ բացառապես չի գործում օրենքը, ամենուր ոտնահարվում են մարդու իրավունքները, չկա մամուլի ու խոսքի ազատություն, իսկ կոռուպցիան գերիշխող դիրքում է: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հումբոլդտի համալսրանի ղեկավարությունը եւս ներքաշված է ադրբեջանական «խավիարային դիվանագիտության՛՛ մեջ: Թե ինչու՞ է համալսարանն առհասարակ ընդունել Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող պրոֆեսորին, համասլարանի ղեկավարությունը չի ցանկանում անկեղծանալ: ՛
՛Պրոֆեսոր Աուխի եւ համալսարանի միջեւ կնքված պայմանագրում որեւէ խոսք չկա Ադրբեջանից կախվածության մասին՛՛ – նշել է համալսարանի փոխնախագահ Պետեր Ֆրենշը` գերմանական թերթի հարցին ի պատասխան: Եւ այսքանով սահմանափակվել: Henaran.am -ի հետ զրույցում Բեռլինի Ազատ Համալսարանի դոկտոր, սլավոնագիտության ու կովկասագիտության հարցերով զբաղվող Թեսսա Հոֆմանն իր մտահոգությունն է հայտնում` կապված գերմանական բարձրագույն ուսումնական հաստատության հեղինակության հետ:
Հոֆմաննը նկատում է, որ Գերմանիայի համալսարանների նման ամբիոններում դասավանդողները, ովքեր իրենց ոլորտում նեղ մասնագետներ են համարվում, իրենց փորձագիտական կարծիքն են հայտնում նաեւ այնպիսի բարդ գործերի ժամանակ, երբ խոսքը վերաբերում է Գերմանիայում փախստականների կարգավիճակի հարցերին:՛՛
Ի՞նչ դիրքորոշում կարող է հայտնել Ալեւի կլանային վարչակազմի հետ սերտ աշխատող Աուխը այն դեպքում, երբ փախստականներն օրինակ` Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների կամ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են՛՛, -նշում է Հոֆաննը:
Ալիեւ վարչակարգը մեծ գումարներ է ծախսում ադրբեջանական լոբբիի վրա, որոնք ակտիվ տարվում են նաեւ Գերմանիայում: Արդեն թեւավոր խոսք դարձած այն միտքը, որ ավելի շուտ Արդեջանը Եվրամիությանն իր կուռուպցիայի մակարդակին կհասցնի, քան ԵՄ կփոխի Ադրբեջանը, հաստատում է նաեւ Հոֆմանը:
Տիգրան Պետրոսյան, Բեռլին