28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը նորմալ է համարում. խոսեց իր հրաժարականի պահանջից /վիդեո/

՛՛Քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով որս ոչ իշխանական ուժերի մտադրությանը՝ անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը։

՛՛Այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում, և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել իրեն քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով նրանք կարող են օգտվել և դա նորմալ քաղաքական պայքարի ձև է՛՛ ,-հավելեց նա։

Հրայր Թովմասյանի ղալաթ անել արտահայտության հետ կապված Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ճիշտ չէ էմոցինալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ և նախապատրասատել կոշտ ու կոպիտ պատասախաներ։ ՛՛Կարծում եմ, որ պետք է համարենք հարթված միջադեպը և փորձենք երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում՛՛։

Դիտարակմանը, թե մեղադրանքները շատ են և դժգոհ են իր աշխատնքից, ինչքանով են հիմնավոր դրանք, վարչապետը պատասխանեց. ՛՛Դուք հիշո՞ւմ եք մի կառավարություն, ՀՀ պատմության մեջ, կամ որևէիցե մի դեմոկրատական երկրում, որտեղ չլինեն դժգոհություներ կառավարությունից։

Քաղաքական դաշտը ենթադրում է, որ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ և ընդդիմություն։ Կոչ եմ անում, որ դուք դրան վերաբերվեք որպես դեմոկրատական երկրի նորմալ օրինաչափ երևույթ, և որպես լրագրողներ, եթե հանգիստ վերաբերվեք, կարող եք օբյեկտիվ դատել, թե այդ փաստարկները, որ քննադատում են կառավարությանը ճիշտ են, թե ճիշտ չեն, որպեսզի դուք հնարավորություններ տաք մեր քաղաքացիներին դատողություններ կառուցել օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, որտեղ են, որ հիմնավոր են քննադատական խոսքերը և որտեղ են, որ քաղաքական շահարկումներ են՛՛: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ