10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան հայտնի կայքը ԼՂՀ-ն առանձին պետություն է ներկայացրել. ադրբեջանցիները իրար են խառնվել

Ամերիկյան հայտնի Tripadvisor.com տուրիստական կայքը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես առանձին հանրապետություն: Ադրբեջանում այս կապակցությամբ խառնվել են իրար, երկրի շակույթի եւ զբոսաշրջության նախարարության քարոզչության բաժնի ղեկավար Վյուգար Շիհամեդովը հայտարարել է, որ նախարարությունը բողոք-դիմում է պատրաստում: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը` նշելով, թե իբրեւ կայքը աշխարհի զբոսաշրջիկների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի կողմից “օկուպացված” եւ “գոյություն չունեցող” պետության […]

Հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Իր այս որոշումը նա պայմանավորել է նրանով, որ Իտալիան քաղաքական դաշտում տիրող խառնաշփոթի պատճառով կրկին կանգնած է ճգնաժամի առաջ: Ճգնաժամի պատճառն էլ այն է, որ Ֆլորենցիայի քաղաքապետ եւ ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության ղեկավար 39-ամյա Մատեո Ռենցին պահանջել է Լետայի հրաժարականը՝ անվստահություն հայտնելով նրա կառավարությանը, գրում է […]

Աշոտյանը կատարեց իր խոստումը

”Հիշում եք ՖԲ-ում տարածվել էր երկու անչափահաս երեխաների մոր՝ Արմինեի բաց նամակը պարոն Աշոտյանին, որով վերջին խնդրում էր նրան աջակցել աշխատանք գտնելու հարցում։ Աշոտյանը 10 րոպե հետո արձագանքեց Արմինեին։ Անձամբ ես եմ բարձրացրել այս հարցը (Արմինեից հետո), հիշում եք Արմինեն արդեն անհույս էր ու ևս մեկ անգամ հիշեցրեցի քիֆիս, որ ինքը խոստացել է ու իհարկե չուշացավ Քիֆիս […]

Մենք դեռ խոսակցություն կունենանք. Փաշինյանը` Աշոտյանին

”Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ եւ ինչի առիթ՝ ոչ:  Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:  Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին եւ […]

՛՛Կբերենք մեկին, ում հետ լեզու կգտնենք ու մի քանի պաշտոն ավել կտա մեր տղաներին՛՛

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու քայլերում հաջողության հասնելու տարբերակ չի տեսնում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Սակայն նախևառաջ Գիմիշյանին հետաքրքիր է, թե ինչ նպատակ են հետապնդում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ”Ժառանգությունն” ու ՀՅԴ-ը` ցանկանալով վարչապետի փոփոխություն: ”Ամենագլխավորը հանուն ինչի, ինչ նպատակ են հետապնդում, ասենք վարչապետ Սարգսյանը փոխվեց […]

Ինչպիսին էին նախարարների հարաբերությունները նախագահների հետ

Այսօր ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի կազմակերպած քննարկմանը ներկաներից մեկը հարցրեց ՀՀ ԱԳ երեք նախկին նախարարներին, թե արդյոք ԱԳ նախարարը ազատ գործել կարող է, թե ենթարկվում է միայն նախագահի կարգադրություններին: ՛՛Ես կատարում էի նախագահների հանձնարարկանները, բայց ամեն անգամ լայն, ազատ քննարկման հնարավորություն ունեի՛՛,-ասաց Վահան Փափազյանը: Նա հավելեց, որ  փորձել է համոզել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր ճշմարտացիության մեջ, սակայն […]

Օսկանյանի դիտարկումները Տեր-Պետրոսյանի մասին

 Այսօր ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի կազմակերպա քննարկմանը ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ի հիմնախնդրին: ՛՛Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը 96-ին չկարողացավ անել այն, ինչ ուզւոմ էր, միգուցե այդ օրերի համար դա ճիշտ էր, բայց նա չկարողացավ ընտրություններից հետո, 96-ին արդեն իսկապես անհնար էր դա իր համար՛՛,-ասաց Օսկանյանը՝ նկատի ունենալով, որ առաջին նախագահը ցանկանում էր […]

Արզումանյանի անուղղակի մեղադրանքը ԲՀԿ-ին

 ՛՛Միակուսակցական համակարգ ից է եղել, այսօրվա արտառոց իրավիճակում այսօրվա երկրորդ մեծ կուսակցությունը, որ ունենք, դա նույնպես միակուսակցականի հետևանք է և նախագահականը որոշել է իր կշիռը բաշխել երկու զամբյուղում՛՛,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳՆ Ալեքսանդր Արզումանյանը՝ հակադարձելով ԲՀԿ-ական, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանին, ով այդ քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է տիրում […]

Ինչ կարող էր անել նախագահը

՛՛Մեզ վախեցնելու ինչ-որ ներքին գործընթաց է սկսվել, սա միգուցե կարելի է բացատրել նրանով, որ Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ է: Բայց Վրաստանը սխալներ արեց Հարավային Օսեթիայի հարցով, հիմա մենք օրինա՞կ վերցնենք Վրաստանն ու մտածնեք, որ ճիշտ են եղել՛՛,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը: Ըստ նրա՝ իր այս մոտեցումը բացարձակ […]

Խորհրդարանում պատգամավորները ծեծել են իրար

Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատում օրենքի նախագծի քննարկումը թեժ կրքեր է արթնացրել, պատգամավորները սկսել են ծեծել միմյանց, իրար վրա նոթբուքեր նետել: այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նման թեժ վիճաբանության պատճառը նոր նահանգ ստեղծելու մասին երկրի վարչապետի առաջարկն է եղել: Ավելին, զլմ-ների տեղեկություններով, նիստի օրակարգն իմանալուց հետո որոշ պատգամավորներ իրենց հետ դանակներ են բերել: Պատգամավորներից մեկն անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի