04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Կովն ու խոտը”

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում նշեց, որ բոլորի նպատակներից մեկն է՝ անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որ կարողանան բացահայտել մարտիմեկյան դեպքերը: ”Նման հանձնաժողով եղել է, հանձնաժողովն աշխատել է բաց-թափանցիկ, չի եղել մի փաստ կամ փաստաթուղթ կամ նյութ, որ հանձնվի հանձնաժողովին, այսինքն՝ լինի նրա սեփականություն, և հանձնաժողովը դա չդարձնի հրապարակային քննարկման առարկա ու չտա դրանց արդյունքների մասին գնահատականներ՛՛,-ասաց պատգամավորը:

Վերջինս հավելեց, որ հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում ոչ միայն եզրակացություն, այլև բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել ԱԺ-ին, ինչպես նաև համաներման առաջարկ հանրապետության նախագահին: ՛՛Եթե միտում կա, որ կարելի է հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մինչև նոյեմբեր, ես ընդամենը կառաջարկեի այդ ժամանակն օգտագործել խորհրդարանական լսումներ անցկացնելու համար՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակին խորհրդարանական լսումները շատ հարցերի պատասխան են տվել:

Պատգամավորը վերջում լիրիկական զեղում ունեցավ.՛՛Մի նկարիչ նկարում է աբստրակտ մի նկար, և երբ մարդիկ դիտում են նկարը, հարցնում են՝ ինչ է նկարել, ասում է՝ պարզ չի՞ նկարածը, նկարել է կով, որը խոտ է ուտում, ասում են՝ խոտը չի երևում նկարում, ասում է՝ կովը կերել է, դրա համար չկա խոտ, որ երևա, ասում են՝ բա կովն ուր է, ասում է՝ խոտ չկա, դրա համար էլ կով չկա:

Ինչ եմ ուզում ասել՝ ցանկության դեպքում, եթե մենք լծվենք գործի, կկարողանանք ամեն ինչի պատասխանը գտնել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ