17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանից գրանտային օգնություն է լինելու

 

՛՛Հանդիպմանն առանցքային է եղել Մաքսային միության թեման: Մեր գործընկերներն օգնում են մեզ նախապատրաստել համապատասխան օրենք, որ անցումը լինի սահուն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարները պարբերաբար հաշվետվություն են տալիս այդ մասին՛՛,-այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցի, թե Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո ի՞նչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Վարչապետը տեղեկացրեց, որ կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ բիզնես հատվածի հետ՝ բացատրելու, թե ինչ է նշանակում ՄՄ և ինչ նորմատիվների դաշտ է գործելու։ ՛՛Մենք պայմանավորվել ենք, որ լինելու է գրանտային օգնություն ՀՀ Կառավարությանը, որ անցումը լինի անցավ, որ լինի թափանցիկ, տնտեսության, քաղաքացիների համար՛՛:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ քննարկվել է նաև աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը և, որ երկկողմ պայմանագիր է կնքելու քաղաքացիների համար բարենպաստ միգրացիոն պայմաններ ստեղծելու համար՝ ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխության համատեքստում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ