31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այդ մասին տեղեկանում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել: Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել: “Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, […]

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները քննարկում են հետագա անելիքները

Այս պահին ոչ իշխանական չորս խմբակցությունների ղեկավարները Աժ-ում քննարկում են հետագա անելիքները: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ այստեղ կազմակերպվեց քվեարկություն, սակայն քանի որ հաշվիչ հանձնաժողովի անդամները բոլորը չէ, որ մասնակցում էին,  ընդդիմությունը հայտարարում է, որ քվեարկություն չի եղել: ՀԱԿ պատգամավորը նշեց, թե խմբակցությունների ղեկավարները հավանաբար քննարման արդյունքում հանդես […]

Ամոթ է, ամոթ. Փոստանջյանը գողացավ պատգամավորների քարտերը /վիդեո/

Ընդմիջման ժամանակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանեց քվեարկության համար նախատեսված քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվեարկել: Միջանցքում ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դիմելով Արծվիկ Մինասյանին` ասաց, որ չի կարելի նման բան անել, դա հակաօրինական է, այնուհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ: Մյուս պատգամավորները նշեցին, որ չի կարող քվեարկություն լինել, քանի որ […]

Ցուցապաստառներ ԱԺ նիստերի դահլիճում. լրագրողները միանում են բոյկոտին, լարված իրավիճակ /վիդեո/

Ազգային ժողովում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, այսօր շարունակվում է արտահերթ նիստը եւ պետք է քվեարկվի “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասերը ՛՛Գազպրոմին՛՛ վաճառելու մասին համաձայնագիրը: ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են հրավիրել մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են համաձայնագրին՝ համարելով այն ինքնիշխանության կորուստ: Նրանց են միացել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Վերջիններս ցուցապաստառներով մուտք են գործել նիստերի դահլիճ: Նախքան […]

Չեն հեռանա Ազգային ժողովի մուտքից /վիդեո/

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, իսկ լրագրողական ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, […]

Մեզ պետք է ժողովրդի վստահությունը չվատնող ու չդավաճանող մարդկանց խումբ

Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ կիսվում է հանրության հետ իր քաղաքական վերլուծություններով: Զարմանալի պարբերականությամբ սույն վերլուծությունները սխալ են դուրս գալիս: Այսպես եղավ 1993-ին, երբ նա առաջին անգամ այցելեց Ստեփանակերտ, ձգտելով համոզել արցախցիներին, որ աշխարհին չնեղացնելու համար պետք է հանձնել ազատագրված Քարվաճառը: Սարսափելի է անգամ մտածել, ինչ կլիներ, եթե Արցախն ենթարկվեր նրա այդ ”վերլուծությանը”… Այդպես եղավ […]

Սիրուն չի

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի գլխավոր թեման ռուսական գազի քաղաքականության իրավական ու քաղաքական կարգավիճակային ձևակերպումն էր Հայաստանում, անցավ բանավեճի սրության սահմանը: Այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական պայքար ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև, որը նույնիսկ կոնֆլիկտային երանգ ուներ: Ընդդիմության տորպեդահարումն ուղեկցվում էր ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստների բավական եռանդուն բողոքի ակցիայով, որը յուրօրինակ աջակցություն էր […]

“Լևոնը ցինիկաբար շամպայնով իր թիմի կենացն էր խմում”. Վարդան Հակոբյան

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Հիշեցնելու համար, երբ 1996 թվին Լևոնը ցինիկաբար շամպայնով իր թիմի կենացն էր խմում իրեն թագավոր կարգելու համար, առանց ժողովրդի հենարանի կարողացավ իշխանությունը ձգել ընդամենը մեկ և կես տարի: Մեր օրերում պատմության ընթացքը տասնապատիկ արագացել է և […]

Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ. Լեւոն Տեր-Պետրոսյան

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորեւ. “Սիրելի գործընկերներ, Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերեւս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես եւ ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի