14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում  գրել է.

“Բժշկի դիմել եմ երեկ, ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել:

Վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է:

Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ