17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերտերությունները ցանկանում են “Մայդանի” գործողությունները տեսնել Հայաստանում

“Կարևոր հավաք է լինելու, եթե ոչ ճակատագրական: Պետք է ճանապարհել այս իշխանություններին, պետք է արտաքսելու ու պատասխանատվության կանչելու գործընթաց սկսվի”,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ՝ Սուրեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ազատամարտիկները հավաքվելու են Սարյան արձանի հարակից տարածքում:

Փոխգնդապետ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանն էլ նկատեց. “2008-ի մարտի 1-ից անցել է 6 տարի և առ այսօր հանցագործներին ո՛չ բացահայտել են, ո՛չ էլ պատժել: Այս հարցում մեղքի իր բաժինն ունի հասարակությունը”: Խաչիկ Ավետիսյանը գտնում է, որ հարցը կարող է լուծել միայն ժողովուրդը՝ վերցնել իշխանությունն իր ձեռքը ու լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները:

Սուրեն Սարգսյանը համոզված է՝ ներկայումս գերտերությունները ցանկանում են “Մայդանի” գործողությունները տեսնել Հայաստանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ