03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ պատգամավորը երջանիկ ՛՛անտեղյակության՛՛ մեջ է. Հրապարակ

‘’ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը: ‘’Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին,  խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում, բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է՛՛: Իսկ իրենց չի՞ […]

Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի ղալաթին ու նմանատիպ բառերին. Առավոտ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված ”ղալաթի” արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր: Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով ”Առավոտի» հարցին” նշել է, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով՝ պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: ՛՛Ուղղակի […]

Անի Զախարյանը Իլհամ Ալիևին կհամոզի՞

Պարզվում է “Նոր քաղաքական մշակույթ”  կուսակցության ղեկավար Անի Զախարյանը Հեյդար Ալիևի հետ սոցցանցում շփվելով` ուզում է լուրջ դիվանագիտական հարցեր լուծել: “Թեկուզ դեռ մեր կուսակցության շրջանակներում հարկավոր է մի քիչ քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում: Ես վաղուց ասել եմ՝ ճիշտ է այս պահին մենք խորհրդարանում տեղ չենք զբաղեցնում, բայց դա բացարձակապես չի նվազեցնում մեր […]

Ռուստամյանի համար դժվար էր այդ բառն ասելը … Թովմասյանի հետ խնդիր չունեն

՛՛Այո պրն. Ռուստամյանը մեր քաղաքական դաշտի հավասարկշռված ու զուսպ քաղաքական գործիչներից է, բայց ամեն ինչ սահման ունի՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան այն տեսակետի, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին հարիր չէր երեկ խորհրդարանում հայհոյելը: ՛՛Ես չգիտեմ՝ լրագրողները դա նկատեցին, թե ոչ, բայց այդ բառը արտասանելուց առաջ բավական երկար […]

”Մարտի մեկին”

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հերքեցին Henaran.am-ի այն տեղեկությունները, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հատուկ պատրաստություն է տեսնում: Մեր աղբյուրների համաձայն, ուժային բոլորը կառույցները բերվում են թիվ 1 պատրաստականության: “Ինչպես ցանկացած հանրահավաքի, ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգ ու կանոնը, լրացուցիչ ոչ մի միջոցառում չի արվել եւ չի նախատեսված”,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ […]

Քաղաքացիական սեկտորի եւ օրենսդրի միջեւ առանձնապես սերտ համագործակցության նոր մշակույթ է ձեւավորվում. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ “Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում” միջոցառումը: -Ի՞նչ նպատակ էր հետապնդում նաժաձեռնությունը եւ ինչով է այն կարեւորվում, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Իսկապես, այսօր խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ […]

ՀՀԿ-ից Ռուզան Մուրադյանը հիշեցնում է

Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու ճանապարհով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները (Ադրբեջանի կողմից որպես “Խոջալուի կոտորած” ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող […]

ԲՀԿ-ն ”քֆուր” կտա

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթից հետո իր ելույթի սկզբում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանը նախ անդրադարձավ Ավագյանին: ՛՛Բազմիցս իրեն զգուշացրել ենք, կոռեկտության կոչ ենք արել, որ չափը ճանաչի, բայց ոնց որ թե իր մոտ դա չի ստացվում, և մենք ստիպված ենք արդեն նրան պատասխանենք այն տարբերակով , ինչ տարբերակով պատասխանեց Արմեն […]

“Նողկալի է, նողկալի … “

Երեկ այս դահլիճում խոսափողից հայհոյանք հնչեց: Բացատրվեց, որ ի պատասխան է մեկ այլ բառի, որը վիրավորական էր: Հայհոյանք չէր. բայց վիրավորական էր: Դրան պատասխանվեց բացահայտ հայհոյանքով: Իհարկե, հայհոյանքից առաջ “եթե” կար, ու մյուս կողմը կարողացավ ավելի բարձր կանգնել ու հայտարարել, որ եթե-ներին չի պատասխանի:  Բայց դա ինձ չի սփոփում, քանի որ երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում […]

“А вы, друзья, как ни садитесь, Все в музыканты не годитесь”. Կարեն Ավագյան

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր հայտարարությունների ժամին անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական ուժերին եւ նշել. “ՀԱԿ-ԲՀԿ-“Ժառանգություն”-ՀՅԴ քաղաքական կվարտետը թեեւ փորձում է համատեղ նվագել, սակայն դիսոնանսն այնքան մեծ է, որ երաժշտություն այդպես էլ չի ստացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը հիշեցնում է կռիլովյան հայտնի “Կվարտետ” առակը. “А вы, друзья, как ни садитесь, Все в музыканты не годитесь”։ Քառյակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի