19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ հանրահավաքին ԲՀԿ-ի մասնակցելը ճաշակի հարց է. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր: Մասնավորապես քննարկվել են մայիսին կայանալիք կուսակցության 15-րդ համագումարի եւ մարտ-ապրիլ ամիսներին կայանալքի տնտեսական  համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին մասնակցելու են նաեւ կուսակցության գործընկերները Եվորապայից, Ռուսաստանից, Չինաստանից:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է վաղը կազմակերպվելիք ՀԱԿ-ի հանրահավաքին` ԲՀԿ մասնակցությանը, ապա ըստ Շարմազանովի, դա իրենց կուսակցության ներքին հարցն է: “Ճաշակի հարց է, Աղվան Վարդանյանն հայտարարել է, որ չի մասնակցելու”,-ասաց Շարմազանովը: Վերջինիս խոսքով, ինքը գուշակությամբ չի զբաղվում եւ չի կարող ասել, թե բազմամարդ կլինի հանրահավաքը թե ոչ: 

“ՀՀԿ-ն կողմ է խաղաղ հավաքներին, եվրոպական բոլոր երկրներում ընդունված է: Առաջին գարունը չէ, որ դիմավորում ենք հանրահավաքով”,-ասաց Ազգային ժողովի փոխնախագահը:

Թեժ գարուն, թե թեժ աշուն`այս ածականներով ընդդիմությունն է խոսում:  “Պուպուշ ու սիրուն խոսքերով ընդդիմությունը ներկայացնում է իր ասելիքը, որ ազդեցիկ լինի” ,-ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ արդեն հոգնել են իշխանափոխության մասին “նավթալինային” խոսակցություններից:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ