30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի մայդանը անխուսափելի է. Անի Զախարյան

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը տվել է մարտի 1-ի գործողությունները վերլուծող իր քաղաքական գնահատականը: Սոցցանցում նա այսպիսի գրառում է արել.

Եթե վերլուծելու լինեմ մարտի 1-ի դեպքերը, ապա պիտի փաստեմ, որ կատարվածը իսկապես հակաժողովրդական վառ դրսևորում էր և վկայությունն էր այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բացարձակապես կապ չուներ ժողովրդի հետ և կրում էր լոկ անձնական իշխանատենչ ամբիցիաներ:
6 տարի առաջ մարտի 1-յան դեպքերից հետո ձևավորվեց հանձնաժողով մեղավորներին գտնելու և պատժելու համար, սակայն, ըստ էության, մեծ հաշվով ամեն ինչ ակնհայտ էր և պատասխանատվությունը պետք է կրեր իշխանությունը: Սակայն այս 6 տարիների ընթացքում ընդդիմության կողմից ես չտեսա հավուր պատշաճի լուրջ և հետևողական աշխատանք այս ուղղությամբ և, ուրեմն, 6 տարի անց արդյոք սա է այն հարցը, որի հենքի վրա ընդդիմությունը պետք է կառուցի իր քաղաքականությունը՞ Վերջին մեկ տարում Հայաստանում հասունացած սոցիալակ և իրավական խնդիրները հանգեցրին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկմանը, այնուհետ Շանթ Հարությունյանի և այլոց ազատազրկամը: Վերջին մեկ տարում վաճառվեցին Հայաստանի ազգային ռեսուրսների առյուծի բաժինը և այսպիսի տնտեսաքաղաքական փոնի վրա, միթե իսկապես մարտի 1-ն է այն գործոնը, որը պետք է հանդիսանա լուրջ ազդակ հայ հասարակությանը լուրջ պայքարի մղելու համար՞ Խորին հարգանք ունենալով մարտի 1-ի զոհերի հիշատակի առջև և հասկանալով նրանց հարազատների արդարացի պահանջները, ես կարծում եմ, որ այսօր ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնահերթ բարձրացրած խնդիրը պետք է լինի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը՝հանձինս Վոլոդյա Ավետիսյանի և այլոց: Շատերը կարծում են, որ սոցիալական խնդիրները դեռ բավարար չեն Հայաստանում մայդան ունենալու համար, սակայն պիտի հակադարձեմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի կենտրոնում է ապազգային գործունեություն իրականացնող իշխանության հարցը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, որը ոչ միայն չի արտահայտում ժողովրդի շահը, այլև վարում է հակաժողովրդական քաղաքականություն՝ ժողովրդին տարբեր կողմերից ենթարկելով սոցիալական տեռորի: Այնպես որ, հարկավոր է վերանայել պայքարի առանցքային ուղղություններն ու հասկացնել այս իշխանություններին, որ Հայաստանի մայդանը անխուսափելի է, դա ընդամենը ժամանակի խնդիր է և որպեսզի այն կայանա, հարկավոր է լուրջ աշխատանք տանել համաժողովրդական քաղաքացիական գիտակցության բարձրացման ուղղությամբ:
Ես այսօր ներկա եմ լինելու թե ազատամարտիների հավաքին և թե Ազատության հրապարակի հանրահավաքին, տեսնենք ինչ քաղաքական հեռանկար է խոստանում այս օրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ