”Շան գլուխը թաղված է ոչ թե կալորիականության տակ, այլ”
_1393599900.jpg)
”Ես բացարձակ չեմ ուզում գազի, որ կալորիականությունը ստուգեն։ Արտասահմանյան նման կառույցների իմ գործընկներից ես փորձում եմ իմանալ, թե որտեղ ինչ խորամանկության հնարավորություն կա, դրանից հետո կասեմ։ Ժողովրդի ասած` շան գլուխը թաղված է ոչ թե կալորիականության տակ, այլ կարծում եմ` խնդիրն պարամետրի վրա պետք է որոնել”,-կարծում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Վերջինս նկատեց, որև գազի հարցում Հայռուսգազարդը խորամանկություն է անում, սակայն դեռևս չի պարզել, թե որնէ այդ խորամանկությունը: ”Իսկ գազի կալորիականության հարցում խոցելի տեղ չունեն, այդ պատճառով էլ դեմ չեն, որ հանձանաժողով ստեղծվի”: Կառավարությունը ևս, ըստ նրա, գազի կալորիականության վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մեկ նպատակէ հետապնդում` պաշտոնական ճանապարհով ասել, որ կալորիականությունը նորմալ է:
”Անիմաստ է հանձնաժողով ստեղծելը մի պարզ պատճառով, որ նույն Հայռուսգազարդի տարածած մամուլի տեղեկություններում կան 4 լաբորատորիաններ Էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված՝ մեկն իրենցն է, մեկը Երանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ- ն, և Արարատցեմենտ գործարանը։ Էկոնոմիկայի նախարությունն իր ՊՈԱԿ-ով թույլ է տալիս` նրանք գործեն, համապատասխան իրենց սարքավորումների առկայության և մեթոդոլիոգիայով, հիմա կառավարությունը ստեղծում է հանձնաժողով, որ տեսնի Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման համապատասխանությունը կալորիականության հետ կապված”,-եզրափակեց նա: